Հռովմ 13:6 – 1. Ամէն մարդ իր վրայ եղած իշխանութիւններուն թող հնազանդի. վասն զի չկայ իշխանութիւն մը՝ որ Աստուծմէ չըլլայ, եւ անոնք որ կան՝ Աստուծմէ կարգուած են: 2 Ուրեմն ով որ իշխանութեան դէմ կը կենայ, Աստուծոյ հրամանին դէմ կը կենայ եւ անոնք որ դէմ կը կենան անձերնուն դատապարտութիւն կ’ընդունին: 3. Վասն զի իշխանները բարիք գործողները չեն վախցներ, հապա` չարը: Կ’ուզե՞ս չվախնալ իշխանութենէն, բարիք գործէ ու անկէ գովութիւն պիտի ընդունիս: 4. Վասն զի անիկա Աստուծոյ սպասաւորն է քեզի բարիի համար. բայց եթէ չարիք գործես` վախցի՜ր. վասն զի դատարկ տեղ մէջքը թուր չէ կապեր, քանզի Աստուծոյ սպասաւորն է եւ վրէժխնդիր` բարկութիւն հասցնելու անոր վրայ որ չարիք կը գործէ: 5. Ասոր համար պէտք է հնազանդ ըլլաք, ոչ միայն բարկութեանը համար, հապա խղճմտանքի համար ալ: 6. Այս է պատճառը որ տուրք ալ կու տաք. վասն զի Աստուծոյ սպասաւորներն են այն նոյն բանին հոգ տանելու 7. Ուստի հատուցանեցէ՛ք պետք եղածը անոնց: Որո՛ւ որ տուրք տրուելու է՝ տուրքը, որո՛ւ որ մաքս՝ մաքսը, որո՛ւ որ վախ՝ վախը, որո՛ւ որ պատիւ՝ պատիւը:
Երկու պատճառ, որ կարող է ստիպել քրիստոնյային չենթարկվել կառավարությանը.
– Առաջինն Աստծո պաշտամունքն է:
Պետք է չենթարկվել այնպիսի օրենքի, որը պահանջում է երկրպագել այլ բան, քան Աստված:
– Երկրորդ պատճառը կառավարության նպատակի հետ է կապված
Պետրոս Առաքյալն ասում է, որ Քաղաքացիական կառավարության նպատակը չարագործներին պատժելն է, իսկ բարեգործները գովելը:
Ա Պետ. 2:13 -14 – 13. Ուստի հնազանդ եղէ՜ք ամեն մարդկային հեղինակութեան Տէրոջը համար, թէ՜ թագաւորին` որ բարձրագոյն հեղիանկութիւնն է, 14. թէ՜ կուսակալներուն` անոր կողմէն ղրկուածներու պէս, չարագործները պատժելու եւ բարեգործները գովելու համար:
Պողոսն էլ նույն է հաստատում, երբ ասում է, որ իշխանները բարիք գործողներին չեն վախեցնում, իսկ չարիք գործողներին վախեցնում են:
Հռովմ. 13:3-4 – 3. Վասն զի իշխանները բարիք գործողները չեն վախցներ, հապա` չարը: Կ’ուզե՞ս չվախնալ իշխանութենէն, բարիք գործէ ու անկէ գովութիւն պիտի ընդունիս: 4. Վասն զի անիկա Աստուծոյ սպասաւորն է քեզի բարիի համար. բայց եթէ չարիք գործես` վախցի՜ր. վասն զի դատարկ տեղ մէջքը թուր չէ կապեր, քանզի Աստուծոյ սպասաւորն է եւ վրէժխնդիր` բարկութիւն հասցնելու անոր վրայ որ չարիք կը գործէ:
Իշխանության 5 հիմնական նպատակները
1. ՙԿարգ ու կանոն՚, որը թույլ է տալիս մեզ իրար հետ ապրել
2. Ազգային անվտանգություն
Ի՞նչ է անվտանգությունը
Արդյո՞ք դա միայն ֆիզիկական անվտանգությունն է, թե նաև ազգային գաղափարների պաշտպանությունը:
Արդյո՞ք այլ երկրի դեմ պատերազմ սկսելը քո երկրի անվտանգության մասն է կազմում:
Այդ դեպքում ինչո՞ւ ես առաջինը դու հարձակվում:
Արդյո՞ք ազգային գաղափարների մաս է կազմում այլ երկրների ժողովուրդներին օգնելն ու պաշտպանելը:
3. Անձնական սեփականության պաշտպանություն
Բ. Օրինաց 25:13-16 – 13. Մախաղիդ մէջ տեսակ տեսակ մեծ ու պզտիկ կշիռքի քարեր մի՜ պահեր: 14. Տանդ մէջ տեսակ տեսակ մեծ ու պզտիկ արդուներ մի՜ պահեր: 15. Քու կշիռքիդ քարը լման ու ճշգրիտ ըլլայ, քու արդուդ լման ու ճշգրիտ ըլլայ, որպէս զի քու օրերդ երկար ըլլան այն երկրին մէջ, որ քու Տէր Աստուածդ քեզի կու տայ: 16. Քանզի այս բաները ընողը, կամ ոեւէ անիրաւութիւն ընողը քու Տէր Աստուծոյդ առջեւ պիղծ է:
4. Տկարների պաշտպանություն
Աստվածաշունչն այրիների, որբերի, ինչպես նաև այլ կարիքավորների մասին պատմող պատմություններով, ովքեր սեփական մեղքով չէ, որ այդ վիճակում են:
Աստվածաշնչում պաշտպանության և խնամքի մի մասը անհատապես իրար օգնող մարդկանց պատասխանատվությունն է, բայց պատասխանատվության մյուս մասը տրվում է մարդկանց ամբողջությանը` այսինքն ազգին:
5. Արդարադատություն ապահովել
Ղևտ. 19:15 – Դատաստանի մէջ անիրաւութիւն մի՜ ընէք. աղքատին աչառութիւն մի՜ ընէք եւ մեծը մի՜ շողոքորթէք. ձեր դրացին արդարութիւնով դատեցէ՜ք: