Անանիա եւ Սափիրա
Վաղ շրջանի քրիստոնեական եկեղեցում ամեն բան հասարակաց էր:
Գործք 4:32- Եւ հաւատացեալներուն բազմութիւնը մէկ սիրտ ու
մէկ հոգի էին: Անոնցմէ մէկը չէր ըսեր իր ստացուածքներէն մէկուն
համար, թէ` իրն է, հապա իրենց ամէն բաները հասարակաց կը սեպէին:
ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՄԻՇՏ ԱՌԱՏԱՁԵՌՆ ԷԻՆ։
Ոչ միայն անձամբ ներկա էին ծառայելու, այլ նաև իրենց ստացվածքն
էին ծախում և բաժանում կարոտյալներին:
Գործք 2:44-45- Բոլոր հաւատացեալները միասին էին, եւ բոլոր բաները
հասարակաց էին։ Կը ծախէին իրենց ստացուածքներն ու ինչքերը,
եւ անոնց գինը կը բաժնէին ամենուն, որու որ պէտք ըլլար:
Իրենց թե անձը և թե գանձը Աստծո գործի համար զոհող
հավատացյալներ էին։
Կաթոլիկ եկեղեցի` միջնադար
Սիմոնականություն, մեղքերի թողության արժեթղթեր
Գործք առաքելոցի 8-րդ գլխում Սիմոն անունով մեկը առաքյալներին
գումար է առաջարկում` Սուրբ Հոգին տալու իշխանություն առնելու
դիմաց.
Գործք 8:18-19- Երբ տեսաւ Սիմոն թէ առաքեալներուն անոնց վրայ
ձեռք դնելովը Սուրբ Հոգին կը տրուի, անոնց ստակ տուաւ ու ըսաւ.
- Ինծի ալ այս իշխանութիւնը տուէք, որպէս զի որու վրայ ձեռք դնեմ`
անիկա Սուրբ Հոգին առնէ:
Պետրոսը զայրացած պատասխանում է.
Գործք 8:20- Պետրոս ըսաւ անոր.
- Քու արծաթդ քեզի հետ թող կորսուի,
վասն զի Աստուծոյ պարգեւը կարծեցիր, թէ ստակո՞վ կ’առնուի:
Թե ինչ եղավ Սիմոնի վերջը, չգիտենք, բայց նա ակամա իր անունը
թողեց եկեղեցու պատմության մեջ: Միջնադարում Կաթոլիկ
եկեղեցում առաջ է գալիս եկեղեցական պաշտոն և
դիրք գնելու գործընթաց, որն անվանվում է ՙսիմոնականություն՚:
Այս ՙսիմոնականություն՚ կոչված մեղքը 11- րդ դարում լայն
տարածում
է գտնում:
Միջնադարում կաթոլիկ եկեղեցին մեղքերի թողության
արժեթղթեր էր
վաճառում։ 1517թ-ին Հռոմի պապ Լևոն X-ը, ում գումար էր
անհրաժեշտ
Սբ. Պետրոս եկեղեցին վերակառուցելու համար, հայտարարում է
մեղքերի թողության արժեթղթերի հատուկ վաճառք:
Եկեղեցին մարդկանց առաջարկում էր դրախտի
ուղեգիր և ցանկացած մեղքի թողություն:
Ավելին, մեղքերի թողություն էին վաճառում
նաև կյանքից հեռացած սիրելիների համար` հավաստիացնելով,
որ հենց այն պահին, երբ մետաղադրամը զնգա թասի մեջ, այն
անձնավորության հոգին, ում համար վճարվել է, քավարանից անմիջապես կսլանա դրախտ:
Անանիայի և Սափիրայի մեղքը
1. Ստում են Սուրբ Հոգուն-
Գործք 5:3- Եւ Պետրոս ըսաւ.
-Անանիա՜, ինչո՞ւ Սատանան սիրտդ լեցուց, որ դուն Սուրբ Հոգիին սուտ խօսիս ու ագարակին գինէն խորես:
2. Փորձում են Սուրբ Հոգուն - Գործք 5:9- Պետրոս ըսաւ անոր.
Այդ ի՞նչ է, որ դուք միաբանեցաք Տէրոջը Հոգին փորձելու.
ահա քու այրդ թաղողներուն ոտքերը
դրանը քով են, քեզ ալ դուրս պիտի հանեն:
3. Սատանան նրանց սիրտը ստով էր լցրել-
Հովհանու 8:44- Դուք ձեր Հօրմեն սատանայեն էք ու
Ձեր Հօրը բաղձանքը կուզեք ընել: Անիկա սկիզբէն մարդասպան էր
եւ ճշմարտութեան մէջ չկեցաւ, վասն զի անոր ներսիդին
ճշմարտութիւն չկայ: Երբ անիկա ստութիւն խօսի բուն
իրեններէն կը խօսի, քանզի անիկա ստախոս է եւ անոր հայրը:
4. Սուրբ Հոգին սիրտը լցնում է ճշմարտությամբ-
Եփես. 5:9- Վասն զի Հոգիին պտուղը ամէն կերպ բարութիւնով,
արդարութիւնով ու ճշմարտութիւնով է:
Անանիան և Սափիրան փորձում էին Սուրբ
Հոգուն, թե որքան Սուրբ հոգին թույլ կտա ստով առաջ գնալ: