ԱՆՀՆԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Մատթ. 14:22-33
Հաճախ հայտնվում ենք անելանելի իրավիճակում: Եկող տարին բարդ է լինելու...Աշխարհին սպառնում են` համընդհանուր տաքացման հետևանքները, բնական աղետներ, պատերազմներ, ահաբեկչություն, բարոյական անկում, բոլորս էլ անորոշ պահեր ենք ունենում.
ԱՆԵԼԱՆԵԼԻ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆԲՈՒԺԵԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԱՆԵԼԻ ԲԵՌ
ԱՆԼՈՒԾԵԼԻ ԽՆԴԻՐ
ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԱՆՑՅԱԼ
ԱՆՈՒՂՂԵԼԻ ՍԽԱԼ
ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ
ՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ԱՆՀՆԱՐ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ
ՎԻՐԱՎՈՐԱՆՔ, ՈՐ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ
ՊԵՏՔԵՐ, ՈՐ ԱՆՀՆԱՐ Է ՀՈԳԱԼ
Մարդ արարածի հնարավորությունները սահմանափակ են: Մեր հույսը Հիսուսն է.
ՄԱՏԹ.19:26- Յիսուս անոնց նայելով` ըսաւ. Ատիկա մարդոց կողմէ անկարելի է, բայց Աստուծոյ կողմէ ամէն բան կարելի է:
ԱՌԱՋԱՐԿ
1. Մի վախեցիր քո ենթադրություններից
Մատթ. 14:26- Երբ աշակերտները մէկը տեսան, որ ծովուն վրայ կը քալէր, խռովեցան եւ ըսին թէ` աչքի երեւոյթ մըն է:
Երբ աշակերտները տեսան իրենց օգնության եկող Հիսուսին, որ քայլում էր ծովի վրայով, նրանք ենթադրեցին, թե դա վնասելու է իրենց: Բազում մարդիկ, հետևելով իրենց ենթադրություններին, բաց են թողել կյանքում լավագույնը:
Մեր շրջապատում կան 2 տեսակ մարդիկ.
Հուսահատեցնող մարդիկ` հոռետեսներ
Սրանք այն մարդիկ են, ովքեր քեզ ետ կպահեն քո տեսիլքներից, կշեղեն քեզ, խաբկանքի ու հուսահատության մեջ կգցեն: Վատատես մարդիկ շարունակ տեսնում են անկարելի բաները և երբեք չեն տեսնում կարելիությունները:
Քաջալերող մարդիկ` լավատեսներ
Լավատեսը
ՏԵՍՆՈՒՄ Է ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ
ԶԳՈՒՄ Է ԱՆՇՈՇԱՓԵԼԻՆ
ՀԱՍՆՈՒՄ Է ԱՆՀԱՍԱՆԵԼԻԻՆ
Հոռետեսը դժվարություններ է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ. Լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություններ։ Ուինստոն Չերչիլ
2. Մի փորձիր քո սեփական ուժերով անել
Մատթ. 14:28- Տէր, եթէ դուն ես, հրաման ըրէ ինծի, որ քեզի գամ ջուրերուն վրայէն:
ա/ Պետք է Աստված նախ հավանություն տա:
բ/ Պետք է կյանքի հանդեպ գործնական մոտեցում ունենանք:
Տեսիլքն առանց գործի ցանկություն է, գործն առանց տեսլիքի ձախողություն է: Հաջողությունը գաղափար ունենալու մեջ չէ, ապա գաղափարը իրականացնելու մեջ է: Դրական մտածողները տեսնում են անտեսանելին, զգում են անշոշափելին, հասնում են անհասանելիին:
Հովհ. 15:5- Ես որթն եմ ու դուք ճիւղերն էք:
Ան որ իմ վրաս հաստատուած է` եւ ես անոր վրայ, անիկա շատ պտուղ պիտի բերէ, վասն զի առանց ինծի բան մը չէք կրնար ընել:
Փիլիպ. 4:13- Ամէն բանի կարող եմ անով, որ զիս զօրացուց:
3. Ապահով հանգրվանիդ մի անսա
Մատթ. 14:29- Ան ալ ըսաւ.
- Եկուր:
Պետրոս ալ նաւեն իջաւ, ջուրերուն վրայէն քալեց որպէս զի Յիսուսի քով երթայ:
ա/ ՄԻԱՅՆ ՔԱՋԱԼԵՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ
բ/ ՀԵՏԵՒՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ
4. Ուշադրություն մի դարձրու քո անհանգստություններին
Մատթ.14:30- Բայց հովը սաստիկ ըլլալուն` վախցաւ:
Երբ սկսաւ ընկղմիլ, աղաղակեց ու ըսաւ.
- Տէր ազատէ զիս:
Մի շեղվիր քո նպատակակետից:
Մի թող, որ վախերը հաղթեն քեզ: