ԱՍՏՎԱԾ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՀՈԳԱԼ…
Հռովմ 12:1 - Արդ` կ’աղաչեմ ձեզի, եղբայրներ, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ընծայէք կենդանի զոհ մը` սուրբ, Աստուծոյ հաճելի, որ է ձեր բանաւոր պաշտօնը
Աստված արժանի է լավագույնին:
Աստծուն լավագույնը չտալը, նշանակում է, որ Նա մեր կյանքում առաջնային տեղ չի գրավում
Այն, ինչ տալիս ենք Աստծուն արտացոլում է մեր ճշմարիտ վերաբերմունքը Նրա նկատմամբ
Ի՞նչ ես տալիս Աստծուն
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԽՈՍՈՒՄ Է.
– 289 անգամ աղոթքի կամ աղոթելու մասին
– 363 անգամ սիրո մասին
– 1043 անգամ տալ տալու մասին
Երբ տալիս ենք, նպաստում ենք երկրի վրա Աստծո թագավորության աճին և ստանում ենք`
– նյութական
– հոգևոր
– էմոցիոնալ
օրհնություններ

Բ. Կորնթ. 9:6 -10 - 6 Բայց ասիկա կ’իմացնեմ թէ` ան որ խնայելով կը սերմանէ` խնայելով պիտի հնձէ ու ան որ առատութիւնով կը սերմանէ` առատութիւնով պիտի հնձէ: 7 Ամէն մէկը ինչպէս իր սրտովը կը յոժարի` թող այնպէս տայ. ոչ թէ տրտմութեամբ կամ ստիպմամբ. վասն զի Աստուած հոժարակամ տուողը կը սիրէ:
8 Բայց կարող է Աստուած բոլոր շնորհքները ձեզի տալ, որպէս զի ամէն բանի մէջ ամէն ատեն բոլոր ձեզի պետք եղածը ունենալով` բարիք գործէք առատութէամբ:� Ինչպէս գրուած է. ՙՏարածեց ու աղքատներուն տուաւ: Անոր արդարութիւնը յաւիտեան կը մնայ՚: 10 Եւ անիկա, որ սերմ ցանողին սերմ կը պարգեւէ եւ կերակուրի համար` հաց, ձեզի սերմանելիք պիտի պարգեւէ եւ աւելցնէ` ու ձեր արդարութեան պտուղները շատցնէ:
ԵԹԵ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՍԵՐՄ ՈՒՆԵՍ, ԲԱՅՑ ՉԵՍ ՑԱՆԵԼ, ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ՀՈՒՆՁՔ ԱԿՆԿԱԼԵԼ
Որո՞նք են հունձքի օրենքները
1. Հնձում ենք ցանելուց շատ հետո
2. Հնձում ենք ավելին, քան ցանում ենք
Բ. Կորնթ. 9:10 -Եւ անիկա, որ սերմ ցանողին սերմ կը պարգեւէ եւ կերակուրի համար` հաց, ձեզի սերմանելիք պիտի պարգեւէ եւ աւելցնէ` ու ձեր արդարութեան պտուղները շատցնէ:
3. Հնձում ենք ցանածի համեմատ
Բ. Կորնթ. 9:6 - Բայց ասիկա կ’իմացնեմ թէ` ան որ խնայելով կը սերմանէ` խնայելով պիտի հնձէ ու ան որ առատութիւնով կը սերմանէ` առատութիւնով պիտի հնձէ:�
Աֆորիզմներ դրամի մասին
Փողը լավ ծառա է, բայց վատ տեր: Բեկոն
Ոսկեդարը եղել է այն ժամանակ, երբ ոսկին չի իշխել: Լեզե Մառնեզիա
Փողը, որին տիրում ես, ազատության գործիք է. փողը, որի ետևից ես ընկնում` ստրկության գործիք: Ժան Ժակ Ռուսո