Սուրբ Ծննդյան ծածկագիր
Հովհ. 3:16 - Վասն զի Աստուած այնպէս սիրեց աշխարհը, մինչեւ իր միածին Որդին տւաւ, որպէս զի ամէն ով ոչ անոր հաւատայ` չկորսուի, հապա յաւիտենական կեանք ունենայ:
I. Աստծո` առանց պայմանականությունների սերը /Աստված այնքան սիրեց աշխարհը/
Հռոմ. 5:8- Սակայն Աստուած իր սէրը որ մեր վրայ ունէր` յայտնեց, երբ դեռ մեղաւոր էինք:
II. Աստծո աննկարագրելի նվերը- /Իր միածին Որդուն տվեց/
Բ. Կորնթ. 9:15 - Գոհություն Աստծուն` Իր աննկարագրելի պարգևի համար
Եսայի. 53:6 - Ամէնքս ոչխարներու պէս մոլորեցանք: Ամէն մէկս իր ճամբան դարձաւ: Տէրը մեր ամենուն անօրէնութիւնը անոր վրայ դրաւ:
III. Աստծո անկողմնակալ փրկությունը- /Նա, ով հավատում է Նրան, չկորչի/
Հովհ 14:6- Յիսուս ըսաւ անոր. ՙԵս եմ ճամբան եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. մէկը Հօրը քով չի գար` եթէ ոչ ինծմով:
Հովհ 6:47- Ճշմարիտ, ճշմարիտ կ’ըսեմ ձեզի թէ` ՙԱն որ ինծի կը հաւատայ , յաւիտենական կեանք ունի՚:
Մարկ. 1:15 - …Ժամանակը լրացած է եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցած է. ապաշխարեցէք ու աւետարնին հաւատացէք:
IV. ԱՍՏԾՈ ԵԶԱԿԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ- /Հավիտենական կյանք ունենա/
Հայտ. 21:4 - Եվ ինք անոնց աչքերէն բոլոր արցունքները պիտի սրբէ եւ ալ մահ պիտի չլլայ: Ոչ սուգ եւ ոչ աղաղակ եւ ոչ ցավ պիտի ըլլայ ասկէ յետոյ, վասն զի առաջուան բաները անցան:
Հայտ. 3:20 – Ահա ես դուռը կայներ եմ ու կը զարնեմ, եթէ մէկը ձայնս լսէ ու դուռը բանայ անոր քով պիտի մտնեմ եւ անոր հետ ընթրիք պիտի ընեմ, ան ալ ինծի հետ:
Հովհ. 1:11-12 – 11. Իրեններուն եկաւ, սակայն իրենները զինք չընդունեցին: 12. Բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանութիւն տուաւ Աստուծոյ որդիներ ըլլալու, որոնք կը հաւատան իր անուանը: