Մատթ. 28:1-10, Մարկ. 16:1-8, Ղուկաս 24:1-12, Հովհ. 20:1-10
Ա. Կորնթ. 15:17 - Եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատը ինքնախաբեություն է, ինչը նշանակում է, թե տակավին մեղքերի մեջ եք:
Հռովմ. 4:24 - 25 - Աստված մեզ էլ է արդար համարելու մեր հավատի համար, որովհետև հավատում ենք Նրան, որ մեռելներից հարություն տվեց Հիսուսին` մեր Տիրոջը:
Հռովմ. 10:9 - Եթե քո բերանով խոստովանես, թե Հիսուսը Տեր է, և քո սրտում հավատաս, թե Աստված Նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես:
Հռովմ. 6:9 - Գիտենք, որ Քրիստոսը հարություն առավ մեռլենրից և այսուհետև չի մեռնի, ու մահն այլևս չի կարող տիրել նրան:
Սաղմոս 16:11 - Կյանքի ճամփան ես ցույց տալիս ինձ, ներկայությունդ ցնծությամբ է լցնում ինձ, և քո մոտ լինելը հավիտենական երջանկություն է:
Գործք 26:23 - Քրիստոսը չարչարվելու էր, առաջինն ինքն էր հարություն առնելու մեռելներից` փրկության լույս տալու այս ժողովրդին:
Փիլիպ. 3:10 - Այժմ իմ միակ փափագն է ճանաչել Քրիստոսին, Նրա հարության զորությունը և մասնակից դառնալ նրա չարչարանքներին` ինձ վրա վերցնելով Նրա մահվան օրինակը, որպեսզի ես արժանի լինեմ մեռելներից հարություն առնելու:
Ա. Պետ.1:3 - Օրհնյալ է Աստված` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Իր առատ ողորմությամբ վերստին ծնեց մեզ, որպեսզի մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ ունենանք այն կենդանի հույսը, թե ժառանգելու ենք անեղծ, անարատ և անթառամ կյանքը, որ երկնքում պահված է ձեզ համար:
Հովհ. 3:16 - Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա:
Մեր հասարակության մեջ կա կրոնական երկու մեծ տոն` Սուրբ ծնունդ և Զատիկ:
Շատերիս համար Սուրբ ծնունդն ավելի կարևոր է, քան Զատիկը:
Սուրբ ծնունդը տարվա այն ժամանակն է, երբ հավաքվում ենք ընտանիքով և բարեկամներով, զարդարում ենք տոնածառը և փոխանակվում ենք նվերներով:
Ծննդյան տոնը տարվա "գագաթնակետն է":
Ի՞նչ կասեք Զատիկի մասին:
Շատերիս համար Զատիկը պարզապես մի քանի օր հանգստանալու մեկ այլ հնարավորություն է:
Ճիշտ չէ այսպես մտածել:
1. Եթե Հարությունը չլիներ, Սուրբ ծնունդը ոչ մի նշանակություն չէր ունենա:
2. Եթե գերեզմանը դատարկ չէ, ապա խանձարուրը ոչինչ չի փոխում:
3. Եթե Քրիստոսը հարություն չառներ, ապա նա իսկապես մի մոլորեցնող հրեա ռաբբի էր:
4. Եթե հարությունը ճիշտ չէ, ապա Սուրբ Ծնունդը պարզապես 2000 տարի առաջ խուլ մի գյուղում ծնված սովորական երեխայի պատմություն է:
<?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" />
Հավատում եմ հարությանը....
1. որովհետև ինչ-որ մեկն ինձ ասել է, որ Հիսուսը հարություն առավ:
2. որովհետև հարության պատմությունը դիմակայել է ժամանակի փորձությանը:
3. որովհետև անձնապես զգացել եմ հարության զորությունը:
ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ԵՍ ՀԱՐՈՒԹՅԱՆԸ
Սովորաբար մարդասպանութուն գործած հանցավոր
խմբի անդամներից մեկը, ի վերջո, խոստովանում է և փրկում Իր կաշին:
Հիսուսի հարության պատմությունը տարբերվում է:
Հիսուսի հետ եղող մարդիկ վկայում են, որ երեք օր անց Նա հարություն առավ, շրջեց իրենց հետ, խոսեց, կերավ ու խմեց, ապա համբարձվեց երկինք:
Նրանք փաստում են, որ սեփական աչքերով արտասովոր պատմության ականատես եղան:
Չեմ կարող մտաբերել մի պատճառ, որը կարող էր դրդել
այդ մարդկանց հորինել հարության պատմությունը:
Սակայն, նույնիսկ, եթե հորինած էլ լինեին, ապա նրանցից մեկը, ի վերջո, իր կաշին փրկելու համար կխոստովաներ:
Բայց նրանցից ոչ մեկն այդպես չվարվեց:
Դիտարկենք այն մարդկանց, ովքեր Աստվածաշնչում գրում են Հիսուս Քրիստոսի հարության պատմությունը:
1. Մատթեոսին սրով սպանում են Եթովպիայում:
2. Մարկոսին տանջամահ են անում` Ալեքսանդրիայի փողոցներով ձիու պոչից
կապած քարշ տալով:
3. Ղուկասին կախաղան են բարձրացնում:
4. Հովհաննեսին գցում են եռացած յուղի մեջ, սակայն նա ողջ է մնում և շարունակում է քարոզել:
5. Պողոսին երկար տարիների բանտարկությունից հետո գլխատում են Հռոմում:
Իսկ ի՞նչ կասեք Հիսուսի աշակերտների մասին:
6. Փիլիպպոսին և Անդրեասին խաչում են:
7. Պետրոսը, ձերբակալությունից խուսափելու համար, ուրանում է Հիսուսին:
Սակայն հետագայում չի ժխտում հարության փաստը, նույնիսկ, երբ իր աչքի առջև խաչն են հանում իր կնոջը, ապա նաև իրեն:
8. Հակոբոսին և Մատաթիային գլխատում են:
9. Բարդուղիմեոսին չարչարում են ու, ի վերջո, մորթազերծ անում:
10. Թադեոսին գլխատում են:
11. Ալփեոսի որդի Հակոբոսին գլխատում են:
12. Թերահավատ Թովմասը նահատակվում է նետահարությամբ:
13. Շմավոն կամ Սիմոն առաքյալին հավատքի համար երկու կես են անում Պարսկաստանում:
Մի՞թե նրանք որոշեցին մահանալ հանուն ստի:
Ի՞նչ տվեց դա նրանց. հարստությո՞ւն, ճանաչվածությո՞ւն:
Ո՜Չ: