Սիրելի՜ բարեկամ, քանի դեռ ունես հնարավորություն, խորհի՜ր, քննի՜ր ինքդ քեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի առջեւ:
Մեր աղոթքն ու ցանկությունն է, որ ճշմարտապես հասկանաս Աստծո սիրո նամակը` Աստվածաշունչն ուղղված քեզ:
Աստված սիրում է քեզ:
Աստված կամենում է, որ դառնաս Իրեն, գտնի խաղաղություն եւ հավիտենական կյանք:
Ինչո՞ւ շատերս չենք վայելում այդ սիրով եւ խաղաղությամբ լեցուն կյանքը:
Մարդը մեղավոր է:
Աստծո պատվիրաններից երես թեքելու պատճառով մարդը հեռացել է Աստծուց:
Ո՞րն է ելքը.
Հիսուսն է միակ փրկիչը:
Նա է միակ ճանապարհը դեպի Աստված:
Հավատո՜ վ ընդունիր Հիսուս Քրիստոսին
եւ աճիր քրիստոնեկան կյանքում` Աստվածաշունչ ընթերցելով:
ՙԱհաւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ եւ կընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ՚: Հայտնություն 3:20
