Ավետարանը բաժնեկցելու գործընթացը կոչվում է ավետարանչություն:

Ավետարանչությունն Աստծո սերն է մեր հանդեպ, որով Նա Իր Որդուն ուղարկեց երկիր` մեզ համար խաչվելու:
Ավետարանչությունը Պողոսի որոշումն է - Հռովմ. 9:3 - Քանզի ես ինքս կը փափաքէի նզովուիլ Քրիստոսէն, մարմնի կողմէ իմ եղբայրներուս ու ազգականներուս համար:
Ավետարանչությունը Մովսեսի սրտագին խնդրանքն է - Ելից 32:31 -32 - 31. ՙՈհ, այս ժողովուրդը մեծ մեղք մը գործեց իրեն ոսկիե աստուածներ շինելով: 32. Բայց հիմա եթէ անոնց մեղքերը պիտի ներես` ներէ, եթէ ոչ կ’աղաչեմ, աւրէ զիս քու գրած գրքէդ՚:
Ավետարանչությունը Ջոն Նոքսի ճիչն է - ՙՏվեք ինձ Շոտլանդիան, այլապես ես կմեռնեմ՚:
Ավետարանչությունը Ջոն Վեսլիի հռչակումն է - Իմ համայնքն աշխարհն է՚:
I. Կա ավետարանը բաժնեկցելու պատճառ
Ա. Թեսաղ. 2:1 - Եղբայրներ դուք ձեզմէ գիտցեք թէ Ձեր մեջ մտնելիս` պարապ տեղը չէղաւ:
II. Կան ավետարանը չբաժնեկցելու պատճառաբանություններ
Ա. Թեսաղ. 2:2 - Հապա առաջ Փիլիպպէի մէջ չարչարանք կրելէ ու անարգուելէ վերջ համարձակութիւն ունեցանք Աստուծմով ձեզի պատմելու Աստուծոյ աւետարանը` մեծ հակառակութեան մէջ:
Պողոս Առաքյալի կրած հալածանքները
Գործք 16:19-22 - 19. Երբ տեսան անոր տերերը, որ իրենց վաստակին յոյսը կտրեցաւ, Պօղոսը ու Շիղան բռնեցին ու հրապարակը քաշեցին իշխաններուն առջեւ: 20. Հապա տարան զանոնք զօրագլուխներուն քով ու ըսին. ՙԱյս մարդիկը մեր քաղաքը իրար կ’անցնեն. իրենք Հրեա են: 21. Եւ այնպիսի սովորութիւններ կը քարոզեն, որոնք արժանի չէ մեզի ընդունիլ ոչ ալ ընել, վասն զի հռովմաեցի ենք. 22. Բազմութիւնը անոնց վրա դիզուեցաւ զօրագլուխներն ալ բռնութեամբ անոնց հանդերձները հանեցին եւ հրաման ըրին, որ զանոնք ծեծեն:
Գործք 16:5 - Բայց չհաւատացող հրեաները նախանձեցան եւ քանի մը դատարկապորտ, անօրէն մարդիկ առնելով` աղմուկ հանեցին ու քաղաքը տակնուվրայ ըրին եւ Յասոնին տանը վրա յարձակուելով` կ’ուզէին զանոնք ժողովքին առջեւ տանիլ:
III. Ավետարանը բաժնեկցելու մեջ ամոթ չկա
Ա. Թեսաղ. 2:3 -Վասն զի մեր յորդորանքը ոչ մոլորութենէ է ու ոչ պղծութենէ եւ ոչ խաբէութեամբ:
Ես ոչ-ոք եմ, ով պատմում են ամենքին ինչ-որ մեկի մասին, որ կարող է փրկել յուրաքանչյուրին:
IV Ավետարանը բաժնեկցելու մեջ կա Աստծո հաճությունը ստանալու նպատակ
Ա. Թեսաղ. 2:4 - Հապա ինչպէս մենք Աստուծմէ ընտրուեցանք ու աւետարանը մեզի ինչպես վստահուեցաւ, այնպես կը խօսինք ոչ թե մարդոց հաճոյ ըլլալու համար, հապա Աստուծո, որ մեր սրտերը կը քննէ: