Հոգ մի արա…
Մտահոգությունների պատճառները.
մտածում ենք սնունդի մասին,
հագուստի մասին,
առողջության մասին,
ապագայի մասին:
Մեր մտահոգությունների
40% բնավ չի պատահելու,
30% արդեն տեղի է ունեցել
12% հիմնած է ուրիշների կողմից մեզ արված քննադատությանների վրա,
8%-ն է միայն իրատեսական,
Ստացվում է, որ մտահոգությունների 92%-ն ընդհանրապես անիմաստ է:
Մտահոգությունը վարակիչ է:
Խուսափիր վարակիչ հոգսերից:
Հոգսի դարմանը
Հիշիր Հոր գործոնը
Նա իր զավակների համար լավագույնն է կամենում:
Մատթ. 10:29-31 – 29. Չէ որ երկու ճնճղուկ մէկ դանկի կը ծախուի եւ անոնցմէ մէկը գետինը չիյնար առանց ձեր Հօրը հրամանի: 30. Բայց ձեր գլխուն բոլոր մազերն ալ համրուած են 31. Ուրեմն մի վախնաք, վասն զի շատ ճնճղուկներէ լավ եք դուք:
Սաղմոս 103:14 – Վասն զի ան գիտէ մեր կազմւածքը, կը յիշէ թէ մենք հող ենք:
Հիշիր կենտրոնանալու գործոնը
Երբ մտահոգված ես, կնտրոնացած չես
Հիշիր ապագայի գործոնը
ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ
ՙԵրանելի է նա, ով օրվա ընթացքում չափազանց զբաղված է մտահոգվելու համար, իսկ գիշերը` չափազանց քնկոտ՚:
ՙԵթե տվյալ խնդրի շուրջ չարժե աղոթել, ուրեմն չարժէ նաև մտահոգվել՚:
ՙԱյսօր վաղն է, որի համար մտահոգվում էիր երեկ՚:
1. Օրհնություններդ հաշվիր, թվիր մեկ առ մեկ
Ա. Որը դրսևորվում է Նրա զահմանահրաշ հոգատարությամբ
Մատթ. 6:26, 28 - 26. Նայեցէք երկինքի թռչուններուն, որոնք ոչ կը սերմանեն եւ ոչ կը հնձեն, ոչ ամբարի մէջ կը ժողվեն, բայց ձեր երկնաւոր Հայրը կը կերակրէ զանոնք: Չէ որ դուք անոնցմէ լաւ էք: 28. Ու հագուստի համար ինչո՞ւ հոգ կ’ընէք. նայեցէք դաշտի շուշաններուն, ի՞նչպէս կ’աճին: Ոչ կ’աշխատին եւ ոչ կը մանեն:
Բ. Որը դրսևորվում է Աստվածահաճո մարդկանց միջոցով
Մատթ. 6:26բ - Չէ որ դուք անոնցմէ լաւ էք:
2. Վստահիր Աստծո գթասրտությանը
Ա. Իր շնորհքի /հոգածության/ գործերն են
Մատթ. 6:30-31 - 30. Ուստի եթէ դաշտի խոտը, որ այսօր կայ եւ վաղը փուռը կը
ձգուի, Աստուած այնպէս կը հագուեցնէ, հապա որչափ աւելի ձեզ,
թերահաւատներ: 31. Ուրեմն հոգ մի ընէք` ըսելով.
ՙԻ՞նչ պիտի ուտենք, կամ՝ ի՞նչ պիտի խմենք, կամ՝ ի՞նչ պիտի հագնինք՚:
Բ. Իր իմաստության գործերն են /հոգածությունը/
Մատթ. 6:32 - 32 (քանզի այդ բոլոր բաները հեթանոսները կը խնդրեն).
վասն զի ձեր երկնաւոր Հայրը գիտէ թէ այդ բոլոր բաները ձեզի պէտք են:
3. Ապավինիր Իր բարությանը
Ա. Իր կամքը բարի է
Մատթ. 6:33ա - Բայց առաջ խնդրեցէք Աստուծոյ թագաւորութիւնը եւ անոր արդարութիւնը:
Բ. Իր երաշխիքը բարի է
Մատթ. 6:33բ - ...ու այդ բոլոր բաներն ալ ձեզի պիտի տրուին: