Ղուկաս 5:1-11
Կար երկու դատարկ նավ, սակայն պատմության վերջում նավերն այնպես լցվեցին, որ գրեթե ընկղմվելու մոտ էին:
Ո՞րն է գաղտնիքը.
Իմաստալից և պտղաբեր կյանք ունենալու համար պետք է հետևենք Հիսուսին:
1. Պետք է թույլ տաս, որ Հիսուսը ներս մտնի նավի մեջ:
Ղուկաս 5:3– Ինք այն նաւերէն մեկուն մէջ մտաւ…
2. Թույլ տալ, որ Հիսուսը դառնա նավապետը, ղեկավարը:
Նա սկսեց հրամաններ արձակել:
Ղուկաս 5:4 – Երբ խօսելէն դադրեցաւ, ըսավ Սիմոնին. ՙՅառաջ տար նաւը` դեպի խորունկը եւ ուռկաննիդ ձգեցէք ձուկ որսալու՚:
Նա ցանկանում է ղեկավարը լինել:
3. Լինել հնազանդ նավապետին:
Ղուկաս 5:5 – Սիմոն պատասխան տալով` ըսաւ անոր. ՙՎարդապե՜տ, բոլոր գիշերը աշխատեցանք ու բան մը չբռնեցինք. բայց քու խօսքիդ համար ուռկանը կը ձգեմ՚:
Պետրոսը ձկնորս էր:
Նա ձկնորսների գերդաստանից էր և գիտեր, որ ձուկ բռնելու համար լավագույն ժամանակը գիշերն է:
Սակայն նա հնազանդվում է Հիսուսին:
Եթե ցանկանում ես, որ Հիսուսը քո նավապետը լինի, պետք է հնազանդվես Նրան:
Երբ Պետրոսը հնազանդվեց հրաշք տեսավ:
4. Մենակ չաշխատել, աշխատել թիմով:
Ղուկաս 5:7 – Աչք կ’ընէին միւս նաւուն մէջ եղող իրենց ընկերներուն` որ գան օգնեն իրենց…
5. Աշխատանքդ` որպես Աստծո թագավորության տարածման գործիք:
Ղուկաս 5:10 – Նոյնպէս ալ Զեբեդէոսի որդիները` Յակոբոս եւ Յովհաննէս` որոնք Սիմոնին ընկերներն էին: Յիսուս ըսաւ Սիմոնին. ՙՄի՜ վախնար, ասկէ ետեւ մարդոց որսորդ պիտի ըլլաս՚:
6. Կյանքի նախապատվությունները.
Հետևիր Հիսուսին
Մեկը կարող է դառնալ հազար:
Ղուկաս 5:11– Նաւերը ցամաք հանելով` ամէն բան թողուցին ու անոր ետեւէն գացին:
Մատթ.10:38 - Ան որ իր խաչը չառներ ու իմ ետեւէս գար, ինծի արժանի չէ:
Մատթ. 19:21 - Յիսուս ըսաւ. ՙԵթէ կ’ուզես կատարեալ ըլլալ, գնա ունեցածդ ծախէ, տուր աղքատներուն ու երկինքը գանձ պիտի ունենաս եւ եկուր իմ ետեւէս՚:
Ղուկաս 5:27 - Այս բաներէն յետոյ ելաւ անկէ ու տեսաւ մաքսաւոր մը, որուն անունը Ղեւի էր, որ մաքս ընդունելու տեղը նստեր էր ու ըսաւ անոր. ՙԵտեւէս եկուր՚:
Հովհ. 8:12 - Յիսուս նորէն խօսեցաւ անոնց ու ըսաւ. ՙԵս եմ աշխարհի լոյսը, ան որ իմ ետեւէս կու գայ, խաւարին մէջ պիտի չքալէ, հապա կենաց լոյսը պիտի ունենայ՚:
Հովհ. 10:27 - Իմ ոչխարներս իմ ձայնս կը լսեն ու ես ալ զանոնք կը ճանչնամ ու իմ ետեւէս կու գան:
Հովհ. 21:22 - Յիսուս ըսաւ անոր. ՙԵթէ ես ուզեմ, որ ատիկա կենայ մինչեւ ես գամ, քու ի՞նչ հոգդ է. դուն իմ ետեւէս եկուր՚: