Ամոթն Աստվածաշնչում
1. Մերկությունից
Ծննդոց 2:25 – Եւ Ադամ ու իր կինը` երկուքն ալ մերկ էին ու չէին ամչնար:
Ծննդոց 3:7 – Ու անոնց երկուքին աչքերը բացուեցան ու մերկ ըլլալնին գիտցան եւ թզենիի տերեւներ կարեցին ու իրենց ծածկոցներ ըրին:
Եվան ամոթահար ծածկում է իրեն և խոնարհում երեսը: (Օգյուստ Ռոդեն, ՙԵվա՚ - 1881)
2. Անարգանք, խայտառակություն
Առակաց 28:7 – Օրէնքը պահողը իմաստուն տղայ է, բայց շռայլներուն բարեկամ եղողը իր հայրը կ’ամչցնէ:
Ա. Թագ. 20:34 – Յովնաթան սաստիկ բարկութեամբ սեղանէն ելաւ ու ամսուան երկրորդ օրը կերակուր չկերաւ. քանզի Դաւիթին համար սիրտը կոտրեցաւ, որովհետեւ իր հայրը զանիկա անարգեց:
Բ. Թագ. 13:22 – Աբիսողոմ Ամնոնին հետ աղէկ կամ գէշ խօսք մը չխօսեցաւ, քանզի Աբիսողոմ Ամնոնը կ’ատէր ` իր քոյրը Թամարը լլկելուն համար:
3. Ամաչել մեղքից
Հռով. 6:21 – Ուրեմն այն ժամանակ ի՞նչ պտուղ ունէիք այն բաներէն` որոնցմով հիմա կ’ամչնաք. վասն զի անոնց վերջը մահ է:
4. Ամաչել Ավետարանից
Առաջին հայացքից տարօրինակ է թվում, որ Պողոսն ասում է, թե ինքը չի ամաչում Ավետարանից:
Ինչպե՞ս կարող է հավատացյալն ամաչել Ավետարանից:
Սակայն աշխարհը հակառակ է Ավետարանին:
Ավետարանից չամաչելու 8 պատճառներ
I. Ավետարանը Քրիստոսի ՙԲարի լուր՚ - ն է:
Կարելի հասկանալ, թե ինչու մարդ կտատանվի վատ լուր հայտնելուց:
Ոստիկանը հորը հայտնի, որ նրա տղան ձերբակալվել է գողության համար:
Բժիշկը հիվանդին հայտնի, որ նա անբուժելի քաղցքեղ ունի:
Բայց բարի լուրից ամաչել չի կարելի:
II. Ավետարանը Քրիստոսի փրկության խոսքն է:
Հռոմ. 8:1-2 – 1. Իսկ արդ դատապարտութիւն չկայ Քրիստոս Յիսուսով եղողներուն, որոնք մարմնաւոր կերպով չեն վարուիր: 2. Քանզի Քրիստոս Յիսուսով կեանքի հոգիին օրէնքը զիս ազատեց մեղքի և մահուան օրէնքէն:
III. Ավետարանը Աստծո փրկության ճանապարհն է:
Հռոմ. 8:3-4 –3. Վասն զի այն որ օրէնքին համար անկարելի էր, որովհետեւ տկար էր մարմնով, Սստուած իր Որդին ղրկելով մեղանչական մարմնի նմանութեամբ ու մեղքի համար եւ դատապարտեց մեղքը այն մարմնին մէջ: 4. Որպէս զի օրէնքին արդարութիւնը կատարուի մեր մէջ, քանի որ մարմնավորապէս չենք քալեր` հապա` հոգեւորապէս:
Ա. Կորնթ. 1:21 – Քանզի Աստուած հաճեցաւ քարոզութեան յիմարութիւնով ապրելցնել, ուստի աստուածային իմաստութեամբ չթուլատրեց որ աշխարհային իմաստուեամբ մարդ Աստուած ճանչնայ:
IV. Ավետարանն Աստուծո զորությունն է:
Հռոմ. 1:16 - Վասն զի ես ամօթ չեմ սեպեր աւետարանը քանզի Աստուծոյ զօրութիւնն է ան` բոլոր հաւատացյալներուն փրկութեան համար` առաջ Հրեային ու ետքը Յոյնին:
V. Ավետարանը բոլորի համար է:
Հովհ. 4:22 – Դուք անոր երկրպագութիւն կ’ընէք, որը չէք ճանչնար. մենք անոր երկրպագութիւն կ’ընէք, որը կը ճանչնանք. վասն զի փրկութիւնը հրեաներէն է:
VI. Ավետարանի ճշմարտությունը հայտնի է դառնում մեղավորներին:
VII. Ավետարանն Աստուծո արդարության մասին է:
Հռոմ. 1:17 –Վասն զի անով Աստուծոյ արդարութիւնը, որ է հաւատքէն, հաւատքի համար կը յայտնուի. ինչպէս գրուած է թէ` ՙԱրդարը հաւատքէն պիտի ապրի՚:
Հռոմ. 3:21-22 – 21. Բայց հիմա առանց օրէնքի Աստուծոյ արդարութիւնը յայտնուած է, թէեւ օրէնքն ու մարգարէները կը վկայեն թէ 22. Աստուծոյ արդարութիւնը Յիսուս Քրիստոսին հաւատքն է որ բոլոր հաւատացողներուն վրայ կ’ըլլայ. քանզի խտրութիւն չկայ:
VIII. Ավետարանը սկզբից մինչև վերջ հավատքից է և հավատքի համար է:
Հռոմ. 1:17 –Վասն զի անով Աստուծոյ արդարութիւնը, որ է հաւատքէն, հաւատքի համար կը յայտնուի. ինչպէս գրուած է թէ` ՙԱրդարը հաւատքէն պիտի ապրի՚: