ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Ղուկաս 15-11:32 11. Մարդ մը երկու որդի ունէր: 12. Անոնցմէ պզտիկը հօրը ըսաւ. ՙՀա՜յր, քու ստացուածքէդ ինծի իյնալու բաժինը տուր ինծի՚:Ան ալ բաժնեց անոնց իր ունեցածը: 13. Շատ օրեր չանցած՝ պզտիկ որդին բոլոր բաները հաւաքեց, հեռու երկիր մը նաց և հոն անառակութեամբ ապրելով իր ունեցածը փճացուց: 14. Բոլոր ունեցածը հատցուցած էր, երբ երկրին մէջ սաստիկ սով մը եղաւ ու ինք չքաւոր դարձաւ:
15. Ուստի գնաց՝ այդ երկրին քաղաքացիներէն մէկուն քով մտաւ: Ան ալ իր ագարակը ղրկեց զանիկա՝ խոզեր արածելու համար: 16. Հոն կը փափաքէր խոզերուն կերածեղջիւրէն իր փորը լեցնել, բայց մէ՜կը չէր տար անոր: 17. Այն ատեն ինքզինքին գալով՝ ըսաւ. ՙՔանի՜ բանուորներ կան հօրս տունը՝ հացով լեցուած, ես հոս սովամահ կը կորսւիմ: 18. Ելլեմ, երթամ իմ հօրս եւ ըսեմ անոր. ՙՀա՜յր, մեղանչեցի երկինքի դէմ ու քու առջեւդ: 19. Ա՜լ արժանի չեմ քու որդիդ ըսուելու, զիս քու վարձկաններէդ մէկուն պէս ըրէ՚: 20. Ու ելաւ իր հօրը գնաց: Մինչդեռ ինք դեռ շատ հեռու էր, հայրը տեսաւ զանիկա ու գութը շարժեցաւ եւ վազելով՝ անոր պարանոցին վրայ ինկաւ ու համբուրեց զանիկա: 21. Որդին ալ ըսաւ անոր. ՙՀա՛յր, մեղանչեցի երկինքի դէմ ու քու առջեւդ, եւ ա՛լ արժանի չեմ քու որդիդ ըսուելու՚: 22. Բայց հայրը ըսաւ իր ծառաներուն. ՙՀանեցէք առաջին պատմուճանը ու հագցուցէք անոր, եւ մատանի դրէք անոր ձեռքը ու կօշիկներ՝ անոր ոտքերը: 23. Եւ պարարտ զուարակը բերէք, մորթեցէք, ուտենք եւ ուրախ ըլլանք. 24. Վասն զի այս իմ որդին մեռած էր ու ողջընցաւ, կորսուած էր ու գտնուեցաւ՚: Սկսան ուրախութիւն ընել:
Որդիներից փոքրն ի վերջո ստանում է այն ամենը, ինչ միշտ ցանկացել էր.
1. Ազատ լինել հոր խստությունից
2. Ունենալ այն ամենը, ինչ փափագում էր
3. Ապրել տան օրենքներից և կարգերից հեռու
4. Շարունակ խրախճանքի մեջ լինել
5. Կտարյալ ազատ լինել
Սակայն նրա կյանքն օտար երկրում շուտով սարսափելի է դառնում.
1. Դրամը վերջանում է
2. Սով էր ամբողջ երկրում
3. Նա քաղցած էր
Որոշ մարդիկ ինքզնինքի են գալիս միայն այն ժամանակ, երբ հայտվում են հատակում:
Որդին կամենում էր ազատ լինել, ապրել այնպես, ինչպես իրեն հաճելի էր:
Այդ ցանկությունն այնքան էլ հեռու չէ այսօր ապրող մարդկանցից:
Բավական բարդ գործ է ստիպել նրանց նայել այն միակին /Աստծուն/, որ կարող է օգնել իրենց:
Արդյո՞ք փորձում ես ապրել քո ձևով, եսասիրաբար, մի կողմ մղելով այն ամենը ինչ քեզ խանգարում է:
Սթափվիր հատակում հայտնվելուց առաջ: Այդպես վարվելով` քեզ և քո ընտանիքը կփրկես շատ վշտերից:
Երբ որդին ինքզինքին գալով ետ է վերադառնում` հայրը նրան չի ասում.
-Չէ՞ որ ասում էի
- Ինչո՞ւ վերադարձար
-Պետք է գիտակցեիր, թե ինչ ես
Հայրը որդուն.
- Ներեց
- Մոռացավ ամեն բան
- Հրամայեց հագցնել փառքի պատմուճանը
Այս պատմության մեջ հայրը դիտում և սպասում էր:
Նա գործ ուներ սեփական կամք ունեցող մարդ արարածի հետ:
Աստծո սերը մնայուն է, Աստված սպասում է:
Նա կփնտրի մեզ և կտա մեզ պատասխանելու հնարավորություն, բայց Նա չի ստիպում մեզ իրեն մոտենալ:
Անառակ որդու հոր պես` Աստված համբերատար սպասում է, մինչև, որ մենք ինքզինքի գանք: