Աստված ապավենն ու զորությունն է մեր և մեր օգնականը, ԱՆԳԱՄ, երբ երկիրը ցնցվի:
Սաղմոս 46:1-3 – 1. Աստուած մեր ապաւէնն ու զորութիւնն է. Նեղութիւններու մէջ միշտ պատրաստ է օգնելու: 2. Անոր համար պիտի չվախնանք, թէեւ երկիրը փոխուի ու լեռները ծովուն մէջտեղը ձգուին, 3. թէեւ անոր ջուրերը գոռան ու պղտորին, լեռները գոռան անոր ուռենալովը:
Աստված ապավենն ու զորությունն է մեր և մեր օգնականը, ԱՆԳԱՄ, երբ ազգերը խռովեն:
Սաղմոս 46:4-7 – 4. Գետին վտակները պիտի ուրախացնեն Աստուծոյ քաղաքը, բարձրելոյն սուրբ բնակարանները: 5. Աստուած անոր մէջ է, անիկա պիտի չսասանի. Աստուած անոր պիտի օգնէ առտուն կանուխ: 6. Հեթանոսները կը խռովին, թագաւորութիւնները կը շարժին. Բարձրյալը իր ձայնը կու տայ, երկիրը կը հալի: 7. Զորաց Տէրը մեզի հետ է. Յակոբին Աստուածը մեզի ապաւէն է:
Աստված ապավենն ու զորությունն է մեր և մեր օգնականը, ԱՆԳԱՄ, երբ Տերը ցույց տա իր արդարություւնն ու դատաստանը:
Սաղմոս 46:8-11 – 8. Եկէք ու տեսէք Տէրոջը գործերը, որ աւերումներ ըրաւ երկրի մէջ: 9. Պատերազմները կը դադարեցնէ մինչեւ երկրի ծայրը. աղեղը կը կոտրտէ ու նիզակը կը ջարդէ, կառքերը կրակով կ’այրէ: 10. Հանդարդ կեցէք ու գիտցէք թէ ես եմ Աստուած. հեթանոսներուն մէջ պիտի բարձրանամ, երկրի վրայ պիտի բարձրանամ: 11. Զորաց Տէրը մեզի հետ է, Յակոբին Աստուածը մեզի ապաւէն է:
1. Աստված զորությունն է մեր
Մենք հակված ենք կառչելու մեզ զորության զգացողություն տվող աղբյուրից:
Չես կարող ապավինել Աստծո զորությանը, եթե չկառչես Նրանից:
2. Անոր համար պիտի չվախնանք, թէեւ
երկիրը փոխուի ու լեռները ծովուն մէջտեղը ձգուին, 3. թէեւ անոր ջուրերը
գոռան ու պղտորին, լեռները գոռան անոր ուռենալովը:
2. Աստված ապավենն է մեր

Սաղմոս 62:2 – Յիրաւի ան է իմ վէմս ու փրկութիւնս. իմ ապաւենս է, բնաւ պիտի չսասանիմ:
Աստված իմ վեմս է:
Որո՞նք են ժայռի հատկանիշները, որոնց ապավինում ենք:
Ժայռը.
կայուն է,
ամուր է,
անսասան է:
3. Աստված ամրոցն է մեր
Տերը մեր ապաստանն է.
Տեղ, ուր կարող ենք գնալ և թաքնվել,
Տեղ, ուր ապահով ենք այն դեպքում, երբ ամենուր անապահով է թվում,
Տեղ, ուր ցավերն են մեղմվում, և' վերքերն են ամոքվում,
Տեղ, ուր ունենք մխիթարություն ու երաշխիք:
Սաղմոս 91:1-2– Բարձրյալին ծածկոցին տակ բնակողը` Ամենակարողին հովանաւորութեանը տակ պիտի հանգչի: Տէրոջը համար պիտի ըսեմ. ՙԻմ ապաւէնս ու իմ ամրոցս է. իմ Աստուածս` որուն կը յուսամ՚: