
Աստվածաշունչն ասում է, որ հավատքը գալիս է Աստծո խոսքը լսելուց:
Մարդիկ հաճախ ասում են. "Տեսնել` նշանակում է հավատալ":
Այն ինչ տեսնում ենք, մեր մտքում ձևավորվում է` որպես ճշմարտության ապացույց:
Եբ.11:1 - Արդ` հավատքը յուսացած բաներուն հաստատութիւունը ու չերեւցած բաներուն ապացոյցն է:
Եթե մեկի սրտում հավատք կա, ապա այդ հավատքը ապացույց է, որ իր հույսը որը չի երևում, կատարվելու է:
Օրինակ` բանկային քարտը ապացույց է, որ մեկն ունի գումար և կարող է բանկից ստանալ այն:
Հավատալ նշանակում է լսածը ընդունել` լսածին հոժարվել:
Հավատքը վստահություն և համոզմունք է լսած խոսքի հանդեպ:
- Տեսնելը ապացույց է, բայց ոչ հավատք:
ՙՏեսնել` նշանակում է հավատալ՚-ը կարող է խաբուսիկ լինել:
Գործք 3:16 - Անոր անուանը հաւատքով՝ անոր անունը զօրացուց ասիկա, որ դուք կը տեսնէք ու կը ճանչնաք: Անով հաւա՛տքն է՝ որ առողջացուց զայն ձեր ամենուն առջեւ:
- Տեսնելու անհրաժեշտությունը թերահավատության նշան է:
Մարկոս 15:32 - Այդ Քրիստոսը` Իսրայելի թագավորը, թող հիմա խաչէն վար իջնէ, որպէս զի տեսնենք և հավատանք: Եւ իրեն հետ խաչուողները կը նախատէին զանիկա:
Ղուկաս 16:31 - Աբրահամ ըսաւ. ՙԵթէ Մովսէսին օրենքին ու մարգարէներուն մտիկ չեն ըներ, ուրեմն մեռելներէն մէկը յարություն առնելու ալ ըլլայ, չի պիտի չհամոզուին:
Երբեմն թերահավատությունը կարող է արդար կասկածի արդյունք լինել:

Հովհ. 20:25-29 - Մյուս աշակերտները նրան ասացին.
- Մենք տեսանք Տիրոջը:
Թովմասը նրանց ասաց.
- Մինչև մեխերի հետքերը չտեսնեմ նրա ձեռքերի մեջ և մատներս չդնեմ մեխերի տեղերն ու ու ձեռքս չդիպցնեմ նրա կողին, չեմ հավատա:
Ապա ասաց Թովմասին. ՙԲեր քո մատը, դիր այստեղ և տես իմ ձեռքերը. բեր քո մատը և դիպցրու իմ կողին. անհավատ մի եղիր, այլ հավատացյալ: Թովմասը բացականչեց. ՙՏեր իմ և Աստված իմ՚: Հիսուսն ասաց նրան.
՚Դու հավատացիր, որովհետև ինձ տեսար, չէ՞. երանի նրանց, որոնք հավատում են առանց ինձ տեսնելու՚:
1. Տեսնելը կարևոր է վկայելու համար
Մատթ. 5:16 - Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքումն է:
Այն ինչ տեսնում են ուրիշները կարևոր բաղադրիչ է մեր վկայության մեջ:
Ա Պետրոս 2:11 - 12. 11. Սիրելինե՜ր, աղաչում եմ ձեզ, իբրև աշխարհում պանդուխտներ և օտարներ` հեռո՜ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք հոգու դեմ են պատերազմում: 12. Ջանացեք պարկեշտ կենցաղ ունենալ հեթանոսների մեջ, որպեսզի նրանք, ովքեր բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը` փառավորեն Աստծուն նրա գալստյան օրը:
Ա Պետրոս 2:11 - 12. 11. Սիրելինե՜ր, կ’աղաչեմ ձեզ, պանդուխտներու և օտարներու պէս մէկդի կեցէք մարմնաւոր ցանկութիւններէն, որոնք հոգիին դէմ կը պատերազմին: 12. Ձեր վարքը հեթանոսնուն մէջ բարի պահելով, որպեսզի եթէ չարագործներու պէս բամբասեն, ձեր բարի գործերը տեսնելով` փառավորեն Աստուած ` այցելութեան օրը:
2. Հավատքն է ավելի քան տեսնելը
Աստվածաշունչը երանի է տալիս նրանց, ովքեր հավատարմությամբ առաջ են գնում` առանց տեսնելու:
Ա. Պետրոս 1:8 - 9 - 8. Որ չտեսած կը սիրէք և որը հիմա չէք տեսներ , բայց կը հավատաք անոր եւ ուրախ էք անպատմելի ու փառավոր խնդութեամբ, 9. որպես ձեր հաւատքին արդիւնք` հոգիներուն փրկութիւնը ընդունեցիք:
Բ. Կորնթ 5:7 - Վասն զի հավատքով կը քալենք ու ոչ թէ երեւոյթով:
3. Աստծո հայտնությունն Իր խոսքով է
Հիսուսը Բանն է (Խոսքը)
Հովհ 1:1 - Սկիզբէն էր Բանը ու Բանը Աստուծոյ քով էր եւ Բանն Աստուած էր:
Հայտ. 19:13 - Հագել էր մի պատմուճան, որ ներկված էր արյունով. նրա անունն է ՙԱստծու Խոսքըՙ:
Փրկությունը գալիս է լսելով:
Մարկոս 4:9 - Եւ նա ասաց. ՙՈվ լսելու ականջ ունի, թող լսի՚:
Հիսուսը պնդում էր, որ լսելը էական է` հավիտենական կյանք ձեռք բերելու համար:
Հովհ. 5:24 - Լա՜վ իմացեք, ով որ լսում է իմ խոսքը և հավատում է նրան, ով ինձ ուղարկեց հավիտենական կյանք ունի և չի դատապարտվի, որովհետև նա արդեն իսկ մահից անցել է դեպի կյանք: