Աստվածաշունչն ասում է, որ հայրը, որպես տան գլուխ, պատասխանատու է երեխաների դաստիարակության համար:
Եփես. 6:4 – Եւ դո՜ւք, հայրե՜ր, ձեր որդիները մի՜ բարկացնէք, հապա զանոնք մեծցուցէք, Տէրոջը վարժութիւնովն ու խրատովը:
1. Հայրը պետք է աստվածահաճո կյանք ապրելու օրինակ ծառայի:
Բ. Կորնթ. 3: 2 – Բայց մեր թուղթը դուք էք մեր սրտերուն մէջ դրուած, ճանչցուած ու կարդացուած ամէն մարդէ:
2. Հայրը պետք է լավ առաջնորդի օրինակ ծառայի:
Եփես. 5: 22 – Կիները իրեն այրերուն հնազանդ ըլլան` որպէս, թէ Տէրոջը:
3. Հայրը պետք է խրատի զավակին:
Առակաց 13: 24 – Գաւազանին խնայողը իր որդին կ’ատէ,
բայց իր որդին սիրողը կանուխ կը խրատէ:
Հայրը պետք է մեծ դեր ունենա երեխաներին
Աստծո,
Նրա փրկության ծրագրի,
եկեղեցու,
համոզմունքների,
բարոյական սկզբունքների,
ինչպես նաև քրիստոնեական կյանք ապրելու մասին ուսուցանելու և առհասարակ բնավորության զարգացման մեջ:
Օրինաց 6:8 – Ու զանոնք քու որդիներուդ կրկին անգամ սորվեցուր: Թէ՜ տանդ մէջ նստած ատենդ, թէ ճամբայ քալած ատէնդ եւ թէ՜ պառկելու ու ելլելու ատենդ` անոնց վրա խօսիր:
Յեսուայ 24:13-15 – Ձեզի երկիր մը տուի, որուն մէջ դուք չաշխատեցաք եւ քաղաքներ, որոնք դուք չշինեցիք, որոնց մէջ կը բնակիք, կ’ուտէք այն այգիներէն ու ձիթենիներէն, որոնք դուք չտնկեցիք: 14. ՙՈւստի հիմա Տէրոջմէն վախցէ՜ք եւ անոր հաւատարմութեամբ ու ճշմարտութեամբ ծառայութիւն ըրէք եւ այն աստուածները, որոնց ձեր հայրերը Գետին անդի կողմը ու Եգիպտոսի մէջ ծառայութիւն ըրին, մէկդի ձգեցէ՜ք և Տէրը պաշտեցէ՜ք: 15. Բայց եթէ Տէրոջը ծառայութիւն ընելը ձեզի հաճոյ չերեւնար, ձեզի ընտրեցէք այսօր թէ ո՞վ պիըի պաշտէք` Գետին անդիի կողմը ձեր հայրերուն պաշտած աստուածնե՞րը, թէ Ամօրհացիներուն աստուածները, որոնց երկրին մէջ դուք կը բնակիք. բայց ես ու իմ տունս Եհովան պիտի պաշտենք՚:
Մարդիկ պետք է որոշեին, թէ ում են պաշտելու. իրենց հայրերի՞ Աստծուն, որ ապացուցել էր Իր հավատարմությունը, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում իրենք բնակվում էին։
Անկախ մյուսների որոշումից` Հեսուն Աստծուն նվիրված լինելու ուխտ էր արել և ցանկանում էր ճիշտ օրինակ ծառայել:
1677 թվ. վատ վարքի տեր մի տղամարդ ամուսնացավ անբարո մի կնոջ հետ:
Այս միությունը սերված 1019 հետնորդներից
771- ը հանցագործ դուրս եկավ,
250- ը ձերբակալվեց տարբեր օրինախախտումների համար,
60- ը գողեր էին,
39-ը մեղադրվեց սպանության մեջ:
Կանանցից 40-ը տառապում էին վեներական հիվանդություններով:
Ընդհանուր հաշվարկով` այս մարդիկ ճաղերի ետևում անկացրին 1300 տարի և Նյու Յորք Նահանգին արժեցան 3 միլիոն դոլար:
Մյուսը հավատցյալների ընտանիք էր` Էդվարդսները:
Այս ընտանիքի 3-րդ սերնդին է պատկանում Ջոնաթան Էդվարդսը:
Նյու Ինգլանդի հանրահայտ քարոզիչ էր, ով եղել է Նյու Յորքի Պրինստոնի համալսարան նախագահ:
1344 հետնորդներից շատերը համալսարանների նախագահներ և պրոֆեսորներ էին:
186- ը ավետարանիչներ էին, մյուսներից շատերը ակտիվ ծառայում էին իրենց եկեղեցիներում:
Նրանց մեջ եղել է 86 -ը սենատոր, 3 կոնգրեսական, 30 դատավոր, և մեկ փոխնախագահ:
Նրանցից ոչ ոք երբևէ չի եղել բանտում կամ աղքատների կացարանում:
ՀԱՅՐՈՍ
Ղուկ. 8:40-42, 49-56 – 40. Երբ Յիսուս ետ դարձաւ, ժողովուրդը զանիկա ընդունեց, վասն զի ամէնքը իրեն կը սպասէին: 41. Ահա՛ Յայրոս անունով մարդ մը եկաւ, որ ժողովարանին իշխանն էր, Յիսուսին ոտքը իյնալով՝ կ’աղաչէր անոր որ իր տունը մտնէ, 42. վասն զի մէկ հատիկ աղջիկ մը ունէր, գրեթէ տասներկու տարեկան, որ մեռնելու մօտ էր: Երբ Յիսուս կ’երթար, բազմութիւնը կը նեղէր զինք:
Այս պատմության մեջ տեսնում ենք հայր, որը մտահոգված է իր զավակի համար:
Հայրոսը ժողովարանի ՙիշխանն էր՚:
Հայրոսը վերահսկում էր ժողովարանի առօրյա աշխատանքը:
Հայրոսը անցկացնում էր պաշտամունքի հետ կապված ծիսակատարությունները:
Հայրոսը կատարում էր պետի պարտականությունները:
Հայրոսը ընտրում էր, թե ով պետք է աստվածաշնչյան համարներ կարդա և խոսի:
Հայրոսը հանրաճանաչ և հարգված մարդ էր:
Հնարավոր է, որ նա լսել էր Հիսուսի քարոզը Կափառնայում քաղաքի ժողովարանում:
Հայրոսը նաև հայր էր:
Ըստ Ձեզ` Հայրոսի աղջիկը ի՞նչ էր տեսնում իր հոր մեջ:
1. Հայր, ով չի ամաչում տենչալ Հիսուսի ներկայությունը:
41 Յայրոս անունով մարդ մը եկաւ:
Հայրոսը գիշերով չի մոտենում Հիսուսին, ինչպես դա անում է Նիկոդեմոսը:
Հավաքված էր բազմություն:
Հայրոսը եկել էր, որովհետև իր աղջիկը հիվանդ էր:
Հայրոսը Հիսուսի ոտքն ընկավ` առանց վերապահության և ամոթի:
Հայրոսը անձամբ եկավ Հիսուսի մոտ:
2. Հայր, ով չի ամաչում Հիսուսին իր տուն բերել:
41Կաղաչէր անոր որ իր տունը մտնէ:
Ողջ բազմությունը շարժվեց դեպի Հայրոսի տուն:
Յեսու. 24:15 – Բայց ես ու իմ տունս Եհովան պիըի պաշտենք:
Մատթ. 9:18 – … իշխան մը եկաւ, երկրպագութիւն կ’ընէր անոր ու կ’ըսէր…
Հայրե՜ր, թող որ ձեր զավակները տեսնեն, որ Աստծուն փառք եք տալիս:
Եկեղեցի եք գնում:
Աստծո խոսք եք ընթերցում:
Աղոթում եք:
Հիսուսի համար եք ապրում:
3. Հայր, ով չի ամաչում իր երեխայի կյանքը Հիսուսին հանձնել:
Ղուկաս 8:49-56 – 49. Երբ ինք դեռ կը խօսէր, ժողովրդապետին տունէն մէկը եկաւ եւ ըսաւ. ՙԱղջիկդ մեռաւ, ա՛լ վարդապետը մի՛ յոգնեցներ: 50. Բայց Յիսուս երբ լսեց ասիկա՝ ըսաւ անոր. ՙՄի՛ վախնար, միա՛յն հաւատա, ու պիտի ապրի՚: 51 Երբ տունը մտաւ, ուրիշ մէկը թող չտուաւ, որ մտնէ, բայց միայն՝ Պետրոսը, Յակոբոսը ու Յովհաննէսը, եւ աղջիկան հայրն ու մայրը: 52. Ամէնքն ալ կու լային եւ կ’ողբային անոր վրայ. և ինք ըսաւ. ՙՄի՛ լաք, անիկա մեռած չէ, հապա կը քնանայ՚: 53. Անոնք ծաղր կ’ընէին զանիկա, քանզի գիտէին թէ մեռաւ: 54. Ինք ամէնքն ալ դուրս հանելով՝ բռնեց աղջկա ձեռքէն, ու կանչեց՝ ըսելով. ՙԱղջի՛կ, ելիր՚: 55. Անոր հոգին դարձաւ ու իսկոյն ոտքի ելաւ: Յիսուս հրաման ըրաւ, որ ուտելիք տան անոր: 56. Անոր ծնողքը ապշած մնացին: Յիսուս անոնց պատուիրեց, որ եղածը մարդու չըսեն:
Երբ Հայրոսը ստացավ աղջկա մահվան լուրը, Նա Տիրոջը բաց չթողեց այլ իր զավակին հանձնեց Նրա հոգածությանը:
Գնում էի ճանապարհով, որ հայրս էր ուզում, բայց Աստված շրջեց ուղղությունս:
50. Բայց Յիսուս երբ լսեց ասիկա՝ ըսաւ անոր. ՙՄի՛ վախնար, միա՛յն հաւատա, ու պիտի ապրի՚: