
Ի՞նչ է ֆոբիան
Վտանգի գիտակցումը ձևավորվում է վախ:
Վախը հանդիսանում է ռեակցիա վտանգի ընկալմանը:
Վախը կարող է վերածվել ֆոբիայի (հունարեն ֆոբոս բառից, որը նշանակում է վախ), այսինքն, ինչ-որ բանի հանդեպ մշտական, ոչ ռացիոնալ, չկառավարվող և հիվանդագին վախի զգացում, որը խանգարում է առօրյա կյանքում:
1. Հասարակ ֆոբիաների թվին են պատկանում վախը
փակ տարածություններից,
բարձրությունից,
բժշկական կաբինետներից,
արյունից,
կենդանիներից` միջատներից, օձերից, թռչուններից, շներից:
2. Սոցիալական ֆոբիաների թվին են դասվում
ուրիշների ներկայությամբ խոսելու,
ուտելու վախը:
3. Ամենաշատ հանդիպող ֆոբիայի տեսակներն են
կլաուստրաֆոբիան ու ագորաֆոբիան:
Սրանք ամենաշատն են ազդում մարդու աշխատունակության վրա:
Ագորաֆոբիան ի հայտ է գալիս բաց տարածքներից վախի դեպքում,
իսկ կլաուստրաֆոբիան` փակ տարածքում գտնվելու վախի դեպքում`
վերելակ, ինքնաթիռ, թունել եւ այլն:
Աստծո Խոստումները
2 Պետ. 1:3:4 – 3. Ինչպէս իր Աստուածային զօրութիւնը կեանքի եւ աստուածպաշտութեան վերաբերյալ բոլոր բաները մեզի տուաւ անոր գիտութիւնովը` որ մեզ փառքով ու առաքինութիւնով հրաւիրեց, 4. որոնցմով ամենամեծ ու պատուական խոստումներ տրուած են մեզի…:
Փիլ 4:19 – Եւ իմ Աստուածս ձեր ամէն պիտոյքը պիտի լեցնէ իր ճոխութեանը չափովը, փառքով` Քրիստոս Յիսուսին ձեռքով:
Բ. Կորնթ. 12:9 – Ու ըսաւ ինծի. ՙԻմ շնորհքս հերիք է քեզի, վասն զի իմ զօրութիւնս տկարութեան մէջ կը կատարուի՚: Ուստի մեծ յոժարութեամբ աւելի իմ տկարութիւններուս վրայ պիտի պարծենամ, որպէս զի Քրիստոսին զօրութիւնը իմ վրաս հանգչի:
Եփես. 2:8 – Վասն զի շնորհքով փրկուած էք դուք հաւատքի միջոցով եւ այս` ո՜չ թէ ձեզմէ է, հապա Աստուծոյ պարգեւն է:
Հռովմ. 5:2 – Որով ընդունեցինք հաւատքով, այս շնորհ քին մօտենալը, որուն մէջ կեցեր ենք եւ Աստուծոյ փառքին յոյսովը կը պարծինք:
Ա. Կորնթ. 10:13 – Ձեզի մարդկային փորձութենէն զատ ուրիշ բան չէ պատահած:
Հուդա 24 – Եւ անոր` որ կարող է ձեզ անբիծ պահել եւ իր փառքին առջեւ անարատ կայնեցնել ցնծութիւնով:
Գործք 2:32 – Աստուած այս Յիսուսը յարուցանեց, որուն մենք ամէնքս վկայ ենք:
Ա. Կորնթ. 15:3-4 – Վասն զի ամենէն առաջ ես ձեզի աւանդեցի զանիկա, որ ես ալ ընդունեցի, թէ Քրիստոս մեր մեքերուն համար մեռաւ, գրքերուն ըսածին համեմա
Ա. Կորնթ. 15:57 – Բայց գոհութիւն Աստուծոյ, որ մեզի յաղթութիւն կու տայ մեր Տէր Յիսուս Քրիստոսին ձեռքով:
Հռովմ. 8:28 – Սակայն գիտենք թէ ամէն բաները բարիին գործակից կ’ըլլան անոնց որ Աստուած կը սիրէն, որոնք անոր նախասահմանութիւնովը կանչուած են:
Հովհ. 10:28:29 – Ես անոնց յաւիտենական կեանք կու տամ ու յաւիտեան պիտի չկորսուին եւ մէկը իմ ձեռքէս պիտի չյափշտակէ զանոնք: 29. Իմ հայրս, որ զանոնք ինծի տուաւ, բոլորէն մեծ է եւ մէկը չի կրնար իմ հօրս ձեռքէն յափշտակել:
Հեսու 1:1-9
1) Իսրայելի ժողովուրդը պետք է անցներ Հորդանանը և նվաճեր Քանանի երկիրը:
2) Նավեի որդի Հեսուն պետք է առաջնորդեր նրանց:
I. Աստծո նպատակը
Յեսուայ 1:2 – Իմ ծառաս Մովսէս մեռաւ. հիմա ելի՜ր ու անցի՜ր Յորդանանէն` դուն եւ այս բոլոր ժողովուրդը` այն երկիրը որ ես Իսրայելու որդիներին պիտի տամ:
II. Աստծո խոստումը
Յեսուայ 1:3 – Ձեր ոտքին բոլոր կոխած տեղերը ձեզի պիտի տամ, ինչպէս Մովսէսին ըսի:
III. Աստծո ուժը
Յեսուայ 1:5 – Քու կեանքիդ բոլոր օրերուն մէջ մա՜րդ մը պիտի չկրնայ քեզի դէմ դնել: Ինչպէս Մովսեսին հետ էի քեզի հատ ալ այնպէս պիտի ըլլամ: Քեզ պիտի չթողում ու քեզ անտես պիտի չընեմ:
IV. Աստծո ներկայությունը
Յեսուայ 1:9 – Ահա քեզի կը պատուիրեմ, զօրացի՜ր ու քաջասի՜րտ եղիր, մի՜ վախնար ու մի՜ զարհուրիր. քանզի քու Տէր Աստուածդ քեզի հետ պիտի ըլլայ, ուր որ երթաս: