Առակաց 3:1-10 – 1. Որդեա՜կ իմ, մի՜ մոռնար իմ օրէնքս, հապա քու սիրտդ թող իմ պատուիրանքներս պահէ. 2. Վասն զի քեզի երկայն օրեր ու կենդանութեան տարիներ եւ յաջողութիւն պիտի աւելցնեն: 3. Ողորմութիւնն ու ճշմարտութիւնը թող քեզ չթողուն. զանոնք քու պարանոցիդ վրայ կապէ, քու սրտիդ տախտակին վրայ գրէ՜ զանոնք: 4. Այն ատեն Աստուծոյ եւ մարդոց առջեւ շնորհք ու բարի համարում պիտի գտնես: 5. Քու բոլոր սրտովդ Տէրոջը ապաւինէ եւ քու իմաստութեանդ մի՜ վստահիր։ 6. Քու բոլոր ճանապարհներուդ մէջ զանիկա ճանչցիր ու անիկա քու շաւիղներդ պիտի ուղղէ։ 7. Դուն քու աչքիդ առջեւ իմաստուն մի՜ ըլլար, Տէրոջմէ վախցի՜ր ու չարութենէ ե՜տ քաշուէ։ 8. Ասիկա քու ջիղերուդ առողջութիւն եւ քու ոսկորներուդ պարարտութիւն պիտի ըլլայ: 9. Տէրը պատուէ քու ստացուածքովդ եւ քու բոլոր բերքերուդ երախայրիներով 10. եւ քու շտեմարաններդ առատութիւնով պիտի լեցուին ու հնձաններէդ նոր գինին դուրս պիտի թափի։
Սողողմոնը մեզ սովորեցնում է հետևյալ երեք բաները.
1. Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր Աստծուն
2. Պատվիր Տիրոջը քո վաստակից և քո բերքից պտուղ հատկացրու նրան
3. Ամբողջ սրտով ապավինիր Աստծուն
Ուրիշ խոսքով Սողոմոնը սովորեցնում էր իր որդուն, որ Աստծո պաշտամունքի մեջ նյութական ընծաներ տալով`
ճանաչում ես Աստծուն /6/
պատվում ես Աստծուն /9/
ապավինում ես Աստծուն /5/
I. ՃԱՆԱՉԵԼ ԱՍՏԾՈՒՆ
Բերքի առաջին պտուղները Տիրոջը հատկացնել նշանակում է
ա. գիտակցել, որ ամեն բանի տերն Աստված է:
բ. որ Աստծուն տալիս ես ոչ թե մնացորդը, այլ ամենալավը:
գ. Աստծուն տալը ոչ թե ուշացած միտք է, այլ մի բան, որ դու ծրագրել էիր:
II. ՏԻՐՈՋԸ ՊԱՏՎԵԼ
Տարվա պտուղների առաջին բերքը։ ՀՈՒՆՁՔԻ ՄԱՏՈԻՑՈՒՄ
Հին Ուխտում (Բ Օրինաց 26:1-3) տարվա առաջին բերքը հրեաները տարում էին տաճար և ընծայում Աստծուն:
Ըստ օրենքի` դրանք էին ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղը և այլն:
Այդ ժամանակ կատարվում էին մեծահանդես արարողություններ:
Բ Օրինաց 26:1-3 – 1. Երբ մտնես այն երկիրը, որ քու Տէր Աստուածդ քեզի ժառանգութիւն պիտի տայ եւ զանիկա ժառանգես ու հոն բնակիս 2. այն ատեն երկրին բոլոր պտուղներուն երախայրիներէն առ, որոնք քու Տէր Աստուածդ քեզի տւած երկրէն հաւաքեր ես ու կողովի մը մէջ դնելով տար այն տեղը, որ քու Տէր Աստուածդ պիտի ընտրէ իր անունը հոն դնելու համար։
III. ԱՊԱՎԻՆՈՒՄ ԵՍ ԱՍՏԾՈՒՆ
Եթե տալիս նախապես ծրագրելով, ուրեմն վստահում ես Աստծուն...