Հաճախ, երբ հավատացյալները տեսնում են այս աշխարհի անարդարությունը, արձագանքում են հետևյալ կերպ.
(1) ՙԵրբ Հիսուսը գա, ամեն բան իր տեղը կընկնի՚:Այս ՙհափշտակության պատրաստ լինելու՚ մոտեցումն է:
Պարզապես սպասում եմ այս վայրից փախչելու իմ տոմսին:
(2) Քանի որ ամեն բանի Տերն Աստված է, ապա այս ամենն Աստծո ծրագրի մաս է:
Այս մոտեցումը կարելի է կոչել ՙդիտորդի մենթալիտետ՚
Սա թերևս անարդարությանը պատասխանելու վատթարագույն տարբերակն է, որովհետև այս դեպքում ստացվում է, որ չարիքի հեղինակն Աստված է:
Աստված մարդկային ազատության և մարդկայնության հեղինակն է. այս ազատությունը չարաշահելով` մարդը տեղ է տալիս չարիքին` ոտնհարելով Աստծո արդարությունը:
(3) Մենք հաճախ ազնվորեն արտահայտում ենք հետևյալ կարծիքը ՙես ոչինչ չեմ կարող անել: Սիրելի՜ս, ես իմ սեփական խնդիրներն ունեմ՚:
ԱՍՏՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ Է ԵՎ ԱՐԴԱՐ
Բ. Օրինաց 32:4 – Աստուծոյ գործը կատարեալ է. Քանզի անոր բոլոր ճամբաները արդար են: Աստուած հաւատարիմ է ու անիրաւութիւն չունի. Անիկա արդար եւ ուղիղ է՚:
Աստված պայքարում է անարդարության դեմ:
Ղուկաս 4:18-19 – 18. Տէրոջը հոգին իմ վրաս է. վասն զի զիս օծեց աղքատներուն աւետարան քարոզելու, զիս ղրկեց կոտրած սիրտ ունեցողները բժշկելու, 19. գերիներուն ազատութիւն և կոյրերուն տեսութիւն քարոզելու, հարստահարութիւն կրողները ազատելու, Տէրոջը ընդունելի տարին քարոզելու:
Քանի որ մարդը մեղավոր է` անարդար է, ուստի նրան սպասվում է Աստծո արդարացի դատաստանը:
Հռով. 1:18 – Քանզի Աստուծոյ բարկութիւնը երկնքէն կը յայտնուի մարդոց բոլոր ամբարշտութեանը եւ անիրաւութեանը վրայ, որոնք ճշմարտութիւնը անիրաւութեամբ բռներ են:
Սակայն Աստված իր սիրո և ողորմության համեմատ մարդուն արդարացրեց և փրկեց:
Հռով.8:28 – Սակայն գիտենք թէ ամէն բաները բարիին գործակից կ’ըլլան անոնց որ Աստուած կը սիրեն, որոնք անոր նախասահմանութիւնովը կանչուած են:
Երբ Ադամը մեղք գործեց, Աստված պատժեց նրան՝ չնայած, որ Աստված նրան փրկիչ էր խոստացել:
Երբ Մովսեսը երկու անգամ գավազանով ժայռին հարվածելիս կասկածեց և բողոքեց, Աստված թույլ չտվեց նրան մտնել Ավետյաց երկիր:
Երբ Զաքարիան կասկածեց հրեշտակի բերած ավետիսին, նա համր դարձավ մինչև այն օրը, երբ այդ կատարվեց:
Միքիա մարգարեն
Միքիան ապրել է Ն.Ք. 8-րդ դարում և եղել արհեստավոր:
Բայց Աստված առաքելության է կանչում նրան:
Միքիա մարգարեն դատապարտում է իր ժամանակ ժողովրդի մեղքերը, ինչպես՝
խարդախությունը,
կռապաշտությունը,
կախարդությունը և այլ տեսակի Աստուծո պատվիրանին հակառակ գործեր, որոնք մեղքի մեջ էին նետում մարդուն:
Նա նախազգուշացնում է ժողովրդին Երուսաղեմի կործանման մասին, որը հետևանքն էր ժողովրդի գործած մեղքերի ու տիրող ընկերային անարդարության՝ կոչ անելով ժողովրդին ապաշխարության ու հնազանդության Աստծո կամքին:
Ի՞նչ է ուզում քեզնից Տէրը
Մք. 6.8 - Քեզի յայտնեց, ո՜վ մարդ, թէ ի՜նչ է աղէկը ու Տէրը քեզմէ ինչ կը պահանջէ, բայց միայն իրաւունք ընել, ողորմութիւն սիրել ու խոնարհութիւնով քու Աստծոյդ հետ քալել։
1. Իրաւունք ընել /արդարություն/
ա. Միքիա մարգարեի ժամանակ ժողովրդի մեջ
արդարություն չկար:
Մարդիկ խարդախ էին:
Մք. 3.9- Հիմա ասիկա լսեցէ՜ք,
Ո՜վ Յակոբի տանը գլխաւորներ
Ու Իսրայէլի տանը իշխաններ,
Դուք որ իրաւունքէն կը զզուիք,
Ամէն ուղղութիւն կը ծռէք:
Արդարության վերաբերյալ նրանց պատկերացումը ծուռ էր երևում Աստծո առաջ:
Մարդիկ անում էին այն, ինչ իրենք ճիշտ էին համարում:
բ. Մեր օրերում արդարությունը ճիշտ այնպիսին է, ինչպես որ Միքիա մարգարեի ժամանակ:
2. Ողորմութիւն սիրել
ա. Միքիա մարգարեի ժամանակ ողորմած լինելու փոխարեն` մարդիկ ձգտում էին վրեժի:
Աստված ասում է, որ մենք չպետք է դատը մեր ձեռքը վերցնենք:
Հռովմ. 12:19 - Սիրելինե՜ր, վրէժխնդրութիւն մի՜ ընէք ձեր անձերուն համար, հապա բարկութեան տեղի տուէ՜ք. վասն զի գրուած է. ՙՎրէժխնդրութիւնը ի՜մս է, ե՜ս պիտի հատուցանեմ՚, կ’ըսէ Տէրը.
բ Մենք պետք է ողորմած լինենք ոչ միայն որովհետև
Աստված այդպես է պահանջում, այլ որովհետև Աստված ինքը բազմիցս ողորմել է մեզ:
3. Խոնարհութիւնով քու Աստծոյդ հետ քալել
ա. Գոռոզությունը մեր օրերում շատ արդիական է:
Խոնարհությունը կողք կողքի է քայլում արդարության և ողորմության հետ:
Խոնարհ լինել ասել է թե, որոշել քայլել Աստծո հետ:
բ. Խոնարհությունով քայլել նշանակում է, որ…
- իմ կենտրոնն Աստված է
- իմ կենտրոնը Հիսուսն է
- իմ կենտրոնը Սուրբ Հոգու առաջնորդությունն է
- եսակենտրոն չեմ
Նա է տնօրինում մեր
- մտքերը
- վերաբերմունքը
- խոսքերը
- խնդիրները
- տունը
- դրամը