
Բոլորս էլ ունեցել ենք տարբեր բնագավառներում աճելու հնարավորություն:
Սովորում ենք, փոխվում ենք, հասունանում ենք:
Թերևս Հիսուսի հետ անձնական հարաբերություն ունես, բայց այդ հարաբերությունն այնպիսին չէ, ինչպիսին կարող է և պետք է լինի:
Եբր. 6:1-2 – 1. Ուստի, Քրիստոսին վրայով նախնական սորվելիքները ձգելով` կատարյալին գանք, առանց նորէն հիմ ձգելով մեռած գործերէն ապաշխարելու, առ Աստուած հաւատք ունենալու, 2. մկրտութիւններուն, վարդապետութեանը, ձեռք դնելուն, մեռելներուն յարութեանը, յաւտիենական դատաստանին:
Աստված չի ցանկանում, որ հավատքի մեջ մանուկ մնանք:
Աստված ցանկանում է, որ աճենք,
սովորենք,
դեպի լավը փոխվենք,
հասունանանք,
Հոգևոր կյանքում մանուկ լինել, նշանակում է վերստին ծնվելուց հետո հոգևորապես չաճել:
Հոգևոր կյանքում մանուկ եղող հավատացյալն ավելի հետաքրքրված է ինքն իրենով, քան ծառայությամբ:
Հոգևոր կյանքում մանուկ եղող հավատացյալն ավելի հետաքրքրված է փաստարկներով, քան գործով:
Հոգևոր կյանքում մանուկ եղող հավատացյալն ավելի նայում է մարդկանց, քան Տիրոջը:
7 սխալ կարծիքներ հոգևոր հասունության մասին:
1. Աճը մեխանիկական գործընթաց է
Հոգևոր աճը մեխանիկական գործընթաց չէ:
Չես կարող ձեռքերդ ծալած նստել և հոգևոր աճ ակնկալել:
Հոգևոր աճը որոշում է:
Մենք այն ենք, ինչին նվիրված ենք:
Եբր. 5:12 – Վասն զի թէպէտ պէտք էր որ մինչեւ հիմա ուսուցիչ ըլլայիք ու ժամանակին նայելով սորվեցնէիք, բայց դուք ալ պէտք է սորվիք թէ` որո՞նք են Աստուծոյ պատգամներուն առաջին սկզբունքները:
2. Աճը փորձառության արդյունք է
Իրականում, որոշ մարդիկ փորձառության արդյունքում դադարում են աճել:
Բոլորս էլ տարբեր փորձառություններ ենք ունենում, բայց պայման չէ, որ փորձառությունները հոգևոր աճի հանգեցնեն:
Կանոնավոր կերպով եկեղեցի հաճախելը, համաժողովների մասնակցելը, լավ գրքեր ընթերցելը, ծառայության մաս կազմելը նույնպես հոգևոր աճի երաշխիք չեն:
3. Աճը տարիքի արդյունք է
4. Աճը չափվում է գիտելիքներով
Իրականում, հոգևոր հասունությունն ավելի շատ երևում է վարքով, քան թե գիտելիքներով:
Եփես. 5:8 – Քանզի թէեւ ատեն մը դուք խաւար էիք, բայց հիմա լոյս էք Տէրոջմով. ուստի լոյսի որդիներու պէս քալեցէք:
5. Հոգևոր աճը շատ անձնական հարց է:
Իրականում, աճելու համար քրիստոնյաները պետք է հարաբերության ունենան միմյանց հետ:
Մենք չենք աճում, երբ մեկուսացված ենք, մենք աճում ենք հաղորդակցության մեջ:
Եբր. 10:24-25 – 24. Եւ իրարու հոգ տանինք` սիրոյ եւ բարեգործութեան մղելով 25. Եւ մէկտեղ հաւաքուիլը չթողունք, ինչպէս ոմանք սովորութիւն ունին. հապա մէկզմէկ յորդորենք…
6. Աճելու համար միայն աստվածաշնչյան սերտողությունների հաճախելը բավարար է:
Իրականում, հոգևոր հասունություն դրսևորելու համար Աստծո հետ ամեն տեսակ փորձառություն պետք է ունենալ:
Հոգևոր հասունությունը գալիս է այն ժամանակ, երբ մաս ես կազմում եկեղեցու հինգ նպատակների իրականացմանը:
Բ. Օրինաց 11:2 – Այսօր գիտցէք, թէ ձեր որդիներուն չէ իմ խօսքս, որովհետեւ անոնք չգիտցան ու չտեսան ձեր Տէր Աստուծոյն խրատը, անոր մեծութիւնը, զօրաւոր ձեռքը եւ բարձր բազուկը:
7. Հոգևոր հասունությունը շատ քիչ ընտրայլների է հասու:
Իրականում, Հոգևոր աճը շատ գործնական երևույթ է:
Բնավորությունը ձևավորվում է այն սովորություններով, որ զարգացնում ենք մեր մեջ:
Ա. Տիմ. 4:7 – Բայց պիղծ ու պառաւական առասպելներէն ետ կեցիր եւ քու անձդ աստուածպաշտութեան վարժեցուր:
4 ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՃԻ ՄԱՍԻՆ
1. Աճը ժամանակ է պահանջում
Իրականում, Հոգևոր հասունությունը ժամանակ պահանջող գործընթաց է:
Հավատացյալներն ավելի արագ են աճում, երբ նրանց ճանապարհ ես ցույց տալիս:
Բ. Օրինաց 7:22 – Եւ քու Տէր Աստուածդ այն ազգերը քու առջեւէդ կամաց կամաց պիտի վռնտէ. զանոնք պետք չէ մէկէն հատցնես, որպէս զի դաշտին գազանները չշատնան:
հաճոյ երեւցածին պէս, բայց Աստուած մեր օգտին համար` որպէս զի իր սրբութեանը հաղորդակցինք:
Եբր. 12:10 - Վասն զի անոնք քիչ օրեր մեզ կը խրատեն իրենց հաճոյ երեւցածին պէս, բայց Աստուած մեր օգտին համար` որպէս զի իր սրբութեանը հաղորդակցինք:
2. Աճը ջանքեր է պահանջում
Ա. Տիմ. 4:13-16 – 13. Մինչեւ ես գամ միտք դիր կարդալու, յորդորելու սորվեցնելու: 14. Անհագ մի ըլլար քու վրադ եղած պարգեւին վրայով, որ մարգարէությամբ քեզի տրուեցաւ` երէցներուն ձեռքերը քու վրադ դրուելքվը: 15. Ատոնց վրայ խորհէ ու ատոնցով պարապէ, որպէս զի քու յառաջադիմութիւնդ ամենուն յայտնի ըլլայ: 16. Զգուշութիւն ըրէ քու անձիդ ու վարդապետութեանդ ու միշտ ատոնց մէջ կեցիր. քանզի այդպէս ընելով` քեզ ալ պիտի ապրեցնես ու զանոնք ալ, որոնք քեզի մտիկ կ’ընեն:
3. Աճը փոփոխություն է պահանջում
Ծննդոց 12:1-4 – 1. Տէրը ըսաւ Աբրամին. ՙՔու երկրէդ եւ քու ազգականներէդ ու քու հօրդ տունէն գնա այն երկիրը, որ ես քեզի պիտի ցուցնեմ: 2. Քեզ մեծ ազգ պիտի ընեմ ու քեզ պիտի օրհնեմ եւ քու անունդ պիտի մեծցնեմ ու դուն օրհնեալ պիտի ըլլաս: 3. Քեզ օրհնողները պիտի օրհնեմ ու քեզ անիծողները պիտի անիծեմ ու երկրի բոլոր ազգերը քեզմով պիտի օրհնւին: 4. Աբրամ գնաց ինչպէս Տէրը իրեն ըսեր էր: Ղովտն ալ անոր հետ գնաց: Աբրամ եօթանասունըհինգ տարեկան էր երբ Խառանեն ելաւ:
Փոխվելու համար աճը պայման չէ, բայց աճելու համար փոխվելը պայման է:
4. Աճը օգնություն է պահանջում
Եփես. 4:6 – Մէկ է Աստուած եւ ամենուն հայրը, որ ամենուն վրայ ու ամենուն հետ եւ ձեր ամենուն մէջն է:
Հռովմ. 12:2 – Եւ մի կերպարանիք այս աշխարհին կերպարանքովը, հապա ձեր մտքին նորոգութիւնովը նորոգուեցէք, որպէս զի քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը, որ բարի ու հաճելի եւ կատարեալ է:
Ի՞ՆՉ Է ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ
Գործը մինչև վերջ հասցնելու ունակություն:
Գործն առանց ղեկավարության կատարելու ունակություն:
Գումար ունենալ ու չծախսել:
Հանդուրժել անարդարություն` զսպելով հաշիվներ մաքրելու ցանկությունը: