
1. ÐÇëáõëÇ ÙáõïùÁ ºñáõë³Õ»Ù
Բոլոր չորս ավետարանիչների հիշատակած Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ մտնելու իրադարձությունը Նրա երկրային կյանքի վերջին ու ամենակարևոր շաբաթն էր, որը տեղի ունեցավ հրեական Զատկի նախօրյակին:
Աստված Քրիստոսով մարդացավ, որպեսզի կարողանա զոհաբերել իր կյանքը մեր մեղքերի համար:
Աշակերտներին իր նպատակը բացահայտելուց հետո Հիսուսը մեկնում է Երուսաղեմ, որտեղ պետք է խաչվեր, թաղվեր և երրորդ օրը հարություն առներ:
Հիսուսն Իր երկրային կյանքի ողջ ընթացքում ճանապարհորդել էր ոտքով՝ քաղաքից քաղաք, բնակավայրից բնակավայր, բայց այս անգամ Նա դիտավորյալ որոշում է կարճ ճանապարհը կտրել էշին հեծած:
Այս արարքով Նա հրապարակայնորեն հայտարարում էր Իր Մեսիա լինելը:
Մինչ այդ Հիսուսը խուսափում էր բացահայտել Իր Ով լինելը, չէր ցանկանում, որ մարդիկ իմանան, թե ինքը Մեսիան է:
Հիսուսը չէր ցանկացել գրգռել հրեա առաջնորդների զայրույթը, ովքեր երկար ժամանակ ծրագրում էին սպանել իրեն:
Երբ եղբայրները Հիսուսին հորդորում են բացահայտել աշխարհին իր ով լինելը, Հիսուսը պատասխանում է.
Հովհ. 7:6 - Իմ ժամանակս դեռ հասած չէ...:
Բայց այժմ Հիսուսը գիտեր, որ իր մահը մոտ է:
Նա նաև գիտեր, որ դա Իր Հոր կամքն է, ինչպես որ գրված էր:
Հիսուսի Երուսաղեմ մտնելով` իրականություն է դառնում Մեսիայի և Դավթի Որդու թագավորության գալստյան մարգարեությունը:
Զաքարեայ 9:9 - Մեծապէս ուրախացի՜ր, ո՜վ Սիօնի աղջիկ, ցնծութեամբ աղաղակէ՜, ո՜վ Երուսաղէմի աղջիկ. ԱՀա քու թագաւորդ քեզի կու գայ. Անիկա արդար է ու փրկիչ է, հեզ է ու իշու վրայ հեծած եւ իշու ձագի, աւանակի վրայ:
2. Բազմության ընդունելությունը
ÐÇëáõëÇ Ññ³ßùÝ»ñÇ ³Ï³Ý³ï»ëÁ ÉÇÝ»Éáí` Üñ³ Ñ»ï¨áñ¹Ý»ñÁ <?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" />
Æëñ³Û»ÉÇ ³ñù³ÛÇÝ í³Û»É Ï»ñåáí ÁݹáõÝ»óÇÝ ÐÇëáõëÇÝ` Çñ»Ýó ½·»ëïÝ»ñÁ ÷é»É»í ׳ݳå³ñÑÇ íñ³:
سñ¹ÇÏ Í³é»ñÇó ×ÛáõÕ»ñ ¿ÇÝ ÏïñáõÙ áõ ë÷éáõ٠׳ݳå³ñÑÇ íñ³:
ÐÇÝ Îï³Ï³ñ³ÝÇó ѳÛïÝÇ ¿, áñ »ñµ лáõÝ Ã³·³íáñ Ñéã³Ïí»ó, ½áñùÇ Çß˳ÝÝ»ñÁ ѳݻóÇÝ Çñ»Ýó µ³×ÏáÝÝ»ñÁ ¨ ¹ñ»óÇÝ Ýñ³ ï³Ï:
¶. ³·³í. 9:13 - ²ÛÝ ³ï»Ý ßáõïáí ³Ù¿Ý Ù³ñ¹ Çñ ѳݹ»ñÓÁ ³é³õ áõ ë³Ý¹áõËÇÝ ·ÉËáõÝ íñ³Û ³Ýáñ ï³Ï ¹ñÇÝ áõ ÷áÕ ÑÝã»óÝ»Éáí ÁëÇÝ.
§Ú¿áõ ó·³õáñ »Ï³õ¦:
Ժողովրդական բազմությունը Նրան ողջունում էր՝ ՚Ովսաննա՜, (Աղաչում եմ, փրկի՛ր), օրհնյա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՜վ թագավոր Իսրայելի՚ աղաղակելով:
3. Ի՞նչ էր անում Հիսուսը
Նա գիտակցաբար և անվախորեն հրահրում էր անհավատ իշնավորներին անել այն, ինչ նրանք վաղուց կամենում էին… իրեն սպանել:
Իշխանավորներն անշուշտ չէին կարող չնկատել, որ ժողովուդրը Հիսուսին Իսրայելի թագավոր է անվանում:
Շուրջ վեց հարյուր տարի Իսրայելը թագավոր չուներ:
Այժմ թագավոր էր գալիս Երուսաղեմ` իր ժողովրդի մոտ` չնայած ժողովուրդը Նրան չէր ընդունելու:
Թագավորը եկավ ոչ թե ձիով, այլ էշի վրա նստած, քանի որ նա գալիս էր ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն հաստատելու:
4. Հիսուսի ինքնությունը
Երբ Հիսուսը մտավ Երուսաղեմ, իշխանավորները հարցրին.
ո՞վ է այս էշը հեծած մարդը,
ի՞նչ են տոնում,
ո՞վ է այս Հիսուսը ում բղավում են Ովսաննա՜:
Սրանք ամենակարևոր հարցերն են, որ մենք կարող ենք տալ:
Մատթ. 16:13-16 - 13. Յիսուս Փիլիպպոսի Կեսարիայի կողմերը երթալով` իր աշակերտներուն հարցուց ու ըսաւ. ՙՄարդիկ ո՞վ կ’ըսէն թէ եմ ես Որդին Մարդոյ՚: 14. Անոնք ըսին. ՙՈմանք կ’ըսեն թէ Յովհաննէս Մկրտիչն ես, ուրիշները` Եղիան, ուրիշներն ալ` Երեմիան կամ մարգարէներէն մէկը՚: 15. Ըսաւ անոնց. ՙՀապա դո՞ւք ինծի համար ո՞վ կ’ըսէք թէ եմ՚: 16. Սիմոն Պետրոս պատասխան տուաւ ու ըսաւ. ՙԴուն ես Քրիստոսը, կենդանի Աստուծոյ Որդին՚:
Մատթ. 3:17 - Եւ ահա երկնքէն ձայն մը եկաւ որ կ’ըսէր. ՙԱսիկա է իմ սիրելի Որդիս, որուն հաւներ եմ՚:
5. Հիսուսի նպատակը
Նրանք, ովքեր հասկանում էին մարգարեական խորհուրդը, գիտակցում էին, որ Հիսուսն ի կատար էր ածում Զաքարիա մարգարեի խոսքերը և բղավում էին ՙՈվսաննա՜՚, ՙՕրհնյալ է Իսրայելի թագավորը՚:
Բազմությունն ընդօրինակում էր` առանց հասկանալու Հիսուսի բուն նպատակը:
Նրանք սպասում էին քաղաքական և տնտեսական փրկիչ, որ պետք է գար և նրանց ազատեր օտար տիրապետությունից ու վերականգներ իրենց թագավորությունը:
Երբ դա տեղի չունեցավ, այդ նույն մարդիկ Հիսուսին խաչը հանեցին:
Բայց Արքա Հիսուսը չի գալիս մեզ տալու աշխարհայինը, այլ գալիս է` տալու խաղաղություն Աստծո հետ և մտքի խաղաղություն:
Նա եկավ զոհաբերվելու` որպես Զատկի գառ` առաջարկելով Իր խաղաղությունը բոլոր նրանց, ովքեր վստահում են իրեն:
Ղուկաս 2:29-32 - 29. Ալ հիմա, ո՜վ Տէր, արձակէ քու ծառադ խաղաղութիւնով քու խոսքիդ համեմատ. 30. Վասն զի իմ աչքերս տեսան քու փրկութիւնդ 31. Որ բոլոր ժողովուրդներուն առջեւ պատրաստեցիր, 32. Լոյս մը հեթանոսները լուսաւորելու եւ փառք քու Իսրայէլ ժողովուրդիդ՚:
Հովհ. 12:15 - Ինչո՞ւ համար այդ իւղը չծախուեցաւ երեք հարիւր դահեկանի, որ աղքատներուն տրուէր՚:
Եսայա 62:11 - Ահա Տէրը մինչեւ երկրի ծայրը յայտարարեց, որ Սիօնի աղջկանը ըսէն. ՙԱհա քու փրկիչդ կու գայ, ահա անոր վարձքը իրեն հետ է ու գործերի հատուցումը իր առջեւն է՚:
Եսայա 35:4 - Թուլասիրտներուն ըսէ՜ք. ՙՈւժովցէ՜ք, մի՜ վախնաք. ԱՀա ձեր Աստուածը վրէժխնդրութիւնով ու Աստուծոյ հատուցումովը պիտի գայ. Անիկա պիտի գայ ու ձեզ պիտի ազատէ՚:
Ո՞վ է այս հեծյալը
1. Նա Տերն է
Մատթ. 21:3 - Եթէ մէկը ձեզի բան մը ըսէ, ըսէք թէ` Տէրոջը պէտք են. եւ շուտ մը զանոնք պիտի ղրկէ՚:
Սաղմ. 24:1 - Տէրոջն է երկիրն ու անոր լիութիւնը: Աշխարհ ու անոր բնակիչները:
Սաղմ. 50:10 - Աստուածներուն Աստուածը, Տէրը, խօսեցաւ ու երկիրը կանչեց արեւելքէն մինչեւ արեւմուտք:
2. Նա Արքա է
Մատթ. 21:5 - ՙԸսէք Սիօնի աղջկան. ‘Ահա քու Թագաւորդ քեզի կու գայ, հեզ ու իշու վրայ հեծած եւ իշու ձագի, աւանակի, վրայ՚:
3. ܳ ¸³íÃÇ àñ¹ÇÝ ¿
Մատթ. 21:9 – Ժողովուրդը առաջեւէն ու ետեւէն կ’երթար, կ’աղաղակէին ու կ’ըսեէին. ՙՈվսաննա, Որդի Դաւթի: Օրհնեալ է ան որ Տէրոջը անունովը կու գայ. Ովսաննա ի բարձունս՚:
Ղուկաս 1:33 - Անոր թագաւորութիւնը վերջ պիտի չունենայ:
4. Նա Մարգարեն է
Մատթ. 21:10-11 – 10. Երբ անիկա Երուսաղէմ մտաւ բոլոր քաղաքը շարժեցաւ ու ըսաւ. ՙՈ՞վ է աս՚: 11. Շատերը ըսին. ՙԱսիկա Յիսուս Մարգարէն է Գալիլիայի Նազարէթէն՚:
Բ. Օրինաց 18:15 – Քու Տէր Աստուածդ քու եղբայրներուդ մէջէն` ինծի պէս մարգարէ մը պիտի հանէ քեզի: Անոր մտիկ ըրէք.
Ղուկաս 9:35 – Ձայն մը եկաւ ամպէն` ըսելով. ՙԱտիկա է իմ սիրելի Որդիս, ատոր մտիկ ըրէք՚:
5. Նա Աստված է
Մատթ. 21:16 – Ու ըսին անոր. ՙԿը լսե՞ս ինչ կ’ըսեն ատոնք՚: Յիսուս ըսաւ անոնց. ՙԱյո’, բնաւ չէ՞ք կարդացեր, թէ ‘Մանկանց ու կաթընկեր տղայոց բերնէն գովութիւն կատարեցիր՚:
Մատթ. 22:29 – Յիսուս պատասխան տալով` անոնց ըսաւ. ՙԴուք մոլորած էք: Ոչ գրքերը գիտէք եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը՚:
Սաղմ. 8:2 – Մանկանց ու կաթընկեր տղայոց բերնով Գովութիւն կատարեցիր` քու թշնամիներուդ համար, որպէս զի թշնամին ու վրէժխնդիրը լռեցնես:
Ղուկաս 19:44 – Եւ հիմնայատակ պիտի ընեն քեզ ու մէջդ եղած զաւակներդ եւ ամենեւին քար մը քարի վրայ պիտի չթողուն քու մէջդ, քանի որ չճանչցար քու այցելութեանդ ժամանակը:
Ծննդոց 50:25 - Եւ Յովսէփ Իսրայէլի որդիներուն երդում ընել տուաւ` ըսելով. ՙԱստուած անշուշտ ձեզի այցելութիւն պիտի ընէ ու իմ ոսկորներս ալ ասկէ հանեցէք՚:
6. Նա Ուսուցիչ է
Ղուկաս 19:39-40 – 39. Բազմութեանը մէջէն փարիսեցիներէն մէկ քանիները ըսին անոր. ՙՎարդապետ, այն քու աշակերտներդ յանդիմանէ՚: 40. Անիկա պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. ՙՁեզի կ’ըսեմ, եթէ ատոնք լուռ կենան, քարերը պիտի աղաղակեն՚:
Մատթ. 7:28-29 – 28. Ու երբ Յիսուս լմնցուց այս խօսքերը, ժողովուրդը կը զարմանար անոր վարդապետութեանւ վրայ: 29. Վասն զի իշխանութիւն ունեցողի մը պէս կը սորվեցնէր անոնց, ոչ թէ դպիրներուն պէս:
Հովհ. 6:63 – Հապա ի՞նչ պիտի խորհիք, եթէ տեսնէք Որդի մարդոյ ելլելը, ուր առաջ էր:
7. Նա Փրկիչ է
Մատթ. 21:11 – Շատեր ըսին. ՙԱսիկա Յիսուս Մարգարէն է Գալիլիայի Նազարէթէն՚:
Գործք 4:12 – Ուրիշ մէկով փրկութիւն չկայ. վասն զի անկէ զատ ուրիշ անուն մը չկայ երկնքի տակ` մարդոց մէջ տրուած, որով կարող ըլլանք փրկւիլ:
Ղուկաս 2:11 – Վասն զի այսօր Փրկիչ մը ծնաւ Դաւիթին քաղաքին մէջ, որ Օծեալ Տէր է:
Մատթ. 1:21 – Ան որդի մը պիտի ծնանի, անոր անունը Յիսուս պիտի դնես, քանզի անիկա իր ժողովուրդը իրենց մեղքերէն պիտի փրկէ:
Հռովմ. 10:9 – Վասն զի եթէ քու բերնովդ Յիսուսը Տէր խոստովանիս ու սրտիդ մէջ հաւատաս թէ Աստուած զանիկա մեռելներէն յարուցանեց` պիտի փրկուիս: