
Գործք 9:1-9 – 1. Սօղոս տակավին Տէրոջը աշակերտներուն դէմ սպառնալիք և մահ փչելով` քահանայապետին քով գնաց: 2. Եւ անկէ թուղթեր ուզեց Դամասկոս ժողովարանները տանելու, որպէս զի եթէ այն ճամբուն հետեւողներ գտնելու ըլլա, այրեր կամ կիներ, կապած Երուսաղէմ բերէ: 3. Երբ կ’երթար ու Դամասկոսի մոտեցաւ, յանկարծ իր բոլորտիքը երկնքէն լոյս մը փայլատակեց: 4. Եւ ինք գետինը իյնալով` ձայն մը լսեց, որ կ’ըսէր. ՚Սաւուղ, Սաւուղ, ինչո՞ւ զիս կը հալածես՚: 5. Եւ անիկա ըսաւ. ՙՈ՞վ ես դուն, Տէր՚: Եւ Տէրը ըսաւ. ՚Ես եմ Հիսուսը, որ դուն կը հալածես, դժուար բան է քեզի խթանի դէմ կից զարնել՚: 6. Ան ալ դողալով ու ապշութեամբ ըսաւ. ՙՏէր, ի՞նչ կ’ուզես, որ ընեմ՚: 7. Տէրը ըսաւ անոր. ՙԵլիր ու քաղաքը մտիր եւ քեզի պիտի ըսուի ինչ որ պարտիս ընել՚: Այն մարդիկը, որոնք իրեն հետ կ’երթային, ապշած կեցեր էին, ձայնը միայն կը լսեին, բայց մէկը չէին տեսներ: 8. Սօղոս գետնէն ելաւ ու բաց աչքերով` մէկը չէր տեսներ, ուստի անոր ձեռքէն բռնեցին ու Դամասկոս մտցուցին: 9. Երեք օր կեցաւ առանց տեսնելու: Ոչ կերաւ, ոչ ալ խմեց:
Պողոս Առաքյալ (ծնված մ.թ.10 թ. Թարսուս, Կիլիկիա - մահացած մ.թ. 67 թ. Հռոմ, Իտալիա)
Համարվում է 13-րդ աշակերտը:
Պողոս առաքյալը հեղինակ է 14 առաքելական թղթերի:
Դրանք ուղղված են հռոմեացիներին, կորնթացիներին, եբրայեցիներին, հեթանոս նորադարձներին և սփյուռքի հավատացյալ հրեաներին:
Նա Հռոմում, 67 կամ 68-ին, Ներոն կայսերի օրոք, մարտիրոսական պսակ է ընդունել` գլխատվելով:
I. Պողոսի անցյալը - ո՞վ էր Սողոսը
Ծնունդով Կիլիկիայի Տարսոն քաղաքից էր, որի համար էլ կոչվել է Տարսոնացի:
Հրեական անունը Սավուղ` հունական ձևով Սողոս:
Հռոմի քաղաքացի էր, կրթությամբ ու դավանանքով` փարիսեցի,արհեստով` վրանագործ:
1. Կիլիկիայի Տարսոնի քաղաքացի էր:
Գործք 21:39 - Պօղոս ալ ըսաւ. ՙԵս Հրեայ մարդ մըն եմ Կիլիկիո Տարսոնէն, ոչ թէ աննշան քաղաքացի մը ու կ’աղաչեմ քեզի ինծի հրաման տուր, որ ժողովուրդին խօսիմ՚:
2. Իսրայելացի էր, հրեա, Աբրահամի սերունդից, Բենիամինի ցեղից:
Հռովմ. 11:1 - Ուստի կը հարցնեմ. ՙՄիթէ Աստուած իր ժողովուրդը մերժե՞ց՚: Քաւ լիցի, վասն զի ես ալ Իսրայելացի եմ, Աբրահամին սերունդէն, Բենիամինին ցեղէն:
3. Եբրայեցի էր, այսինքն ուներ մաքուր հրեական ծագում և պահպանել էր հրեական լեզուն, սովորույթները և կյանքի ոճը:
Փիլ. 3:5 - Ութը օրուան թլփատուած, Իսրայէլի ազգէն, Բենիամինի ցեղէն, Եբրայեցի` Եբրայեցիներէն, օրենքին նայելով` փարիսեցի:
4. Հռոմի քաղաքացի էր, որը նշանակում է, որ նրա հայրը կամ պապը որևիցէ ձևով ստացել էին Հռոմի քաղաքացիություն` մի բան, որ շատ ոչ հռոմեացիներ չունեին:
Գործք. 22:25-29 - 25. Երբ կաշի կապերով զինք կապեցին, Պօղոս վերակացու հարիւրապետին ըսաւ. ՙՕրինաւո՞ր է Հռովմայեցի ու չդատապարտուած մարդ մը ծեծելը՚:
Ուներ երկու քաղաքացիությունր` հրեա եւ հռոմեացի
5. Նա նաև փարիսեցի էր և փարիսեցու որդի:
Գործք 23:6 - Պօղոս գիտնալով, որ մէկ կողմը Սադուկեցիներ են ու միւսը` Փարիսեցիներ, կ’աղաղակէր ժողովին մէջ. ՙՄարդիկ, եղբայրներ, ես Փարիսեցի եմ, Փարիսեցիի որդի, մեռելոց յարութեանը յոյսին համար կը դատուիմ՚:
Փիլ. 3:5 - Ութը օրուան թլփատուած, Իսրայէլի ազգէն, Բենիամինի ցեղէն, Եբրայեցի` Եբրայեցիներէն, օրենքին նայելով` փարիսեցի:
6. Նա կրթվել էր րաբբի /օրենքի հրեական ուսուցիչ/ լինելու համար Երուսաղեմի Գամայելի դպրոցում:
Գործք 22:3 - Եւ անիկա ըսաւ. ՙԵս Հրեայ մարդ մըն եմ Կիլիկիոյ Տարսոնի մէջ ծնած եւ այս քաղաքին մէջ Գամաղիէլի ոտքը մեծցած ու մեր հայրենի օրենքին ճշտութեանը մէջ կրթուած, նախանձաւոր էի Աստուծոյ, ինչպես այսօր դուք ամէնքդ էք՚:
7. Նա շատ նախանձախնդիր էր հրեական հավատքի համար և Սինդրիոնի անդամ էր:
Գործք 26:10 - Եւ ըրի ալ Երուսաղեմի մէջ եւ քահանայապետներէն իշխանութիւն առած` սուրբերէն շատերը բանտարկեցի ու անոնց ըսպաննուած ատենը հաւանուիւն տուի:
Գաղ. 1:13-14 – 13. Վասն զի լսած էք դուք իմ նախկին վարմունքս Հրեութեան մէջ, ինչպես չափէ դուրս կը հալածէի Աստուծոյ եկեղեցին ու կը կործանէի զանիկա: 14. Եւ իմ հայրենի աւանդութիւններուս խիստ նախանաձախնդիր ըլլալովէ իմ ազգիս մէջ եղած շատ հասակակիցներէս աւելի առաջադէմ էի Հրեութեան մէջ:
2. Պողոսի պայքարը եկեղեցու դեմ
Ելնելով հայրենի օրենքի և ավանդույթի հանդեպ նախանձախնդրությունից` հալածել է քրիստոնյաներին, նրանց մատնել աքսորի և սպանության:
ա/ Նա մասնակից էր Ստեփանոս Նախավկայի սպանությանը:
Գործք 7:58 - Եւ կը քարկոծէին Ստեփանոսը, որ աղօթք կ’ընէր ու կ’ըսէր. ՙՏէր Հիսուս, ընդունէ իմ հոգիս՚:
բ/ Քրիստոսի եկեղեցուն շատ վնաս էր տալիս
Գործք 8:3 - Բայց Սօղոս եկեղեցիին շատ վնաս կու տար, տուները կը մտնէր, այրեր ու կիներ կը քաշեր` բանտ դնել կու տար:
գ/ Սպառնալիք ու մահ փչելով քահանայապետի մոտ գնաց
Գործք 9:1-2 - 1. Սօղոս տակավին Տէրոջը աշակերտներուն դէմ սպառնալիք և մահ փչելով` քահանայապետին քով գնաց: 2. Եւ անկէ թուղթեր ուզեց Դամասկոս ժողովարանները տանելու, որպէս զի եթէ այն ճամբուն հետեւողներ գտնելու ըլլա, այրեր կամ կիներ, կապած Երուսաղէմ բերէ:
3. Հավատք առ Փրկիչը /Պողոսի ապաշխարությունը/
Սակայն Սավուղը կամ Սողոսը Դամասկոս մեկնելու ճանապարհին հանդիպում է հարուցյալ Հիսուսին, որը նրան կարգում է հեթանոսների առաքյալ:
Գործք 9:3-9 -3. Երբ կ’երթար ու Դամասկոսի մոտեցաւ, յանկարծ իր բոլորտիքը երկնքէն լոյս մը փայլատակեց: 4. Եւ ինք գետինը իյնալով` ձայն մը լսեց, որ կ’ըսէր. ՙՍաւուղ, Սաւուղ, ինչո՞ւ զիս կը հալածես՚: 5. Եւ անիկա ըսաւ. ՙՈ՞վ ես դուն, Տէր՚: Եւ Տէրը ըսաւ. ՙԵս եմ Հիսուսը, որ դուն կը հալածես, դժուար բան է քեզի խթանի դէմ կից զարնել՚: 6. Ան ալ դողալով ու ապշութեամբ ըսաւ. ՙՏէր, ի՞նչ կ’ուզես, որ ընեմ՚: 7. Տէրը ըսաւ անոր. ՙԵլիր ու քաղաքը մտիր եւ քեզի պիտի ըսուի ինչ որ պարտիս ընել՚: Այն մարդիկը, որոնք իրեն հետ կ’երթային, ապշած կեցեր էին, ձայնը միայն կը լսեին, բայց մէկը չէին տեսներ: 8. Սօղոս գետնէն ելաւ ու բաց աչքերով` մէկը չէր տեսներ, ուստի անոր ձեռքէն բռնեցին ու Դամասկոս մտցուցին: 9. Երեք օր կեցաւ առանց տեսնելու: Ոչ կերաւ, ոչ ալ խմեց:
4. Պողոսն ապաշխարությունից հետո
Պողոսը, Հիսուսին հանդիպելով, ստացավ առաքելական պաշտոն:
Հիսուսին, որպես Աստծո Որդի և Փրկիչ ընդունելուց հետո, նա սուրբ Հոգով լցված, քարոզել է Դամասկոսում, Երուսաղեմում, Անտիոքում, Կիպրոսում, Պամփյուլիայում, Լյուստրիայում (Իկոնիոն), Փռուգիայում, Հունաստանում, Հռոմում և այլուր` ենթարկվելով բազում հալածանքների, չարչարանքների, աքսորի, բանտարկության:
ա/ Աշակերտների հետ կեցավ, ժողովարանի մեջ կքարոզեր Հիսուս – կզորանար
Գործք 9:20-22 – 20. Իսկոյն ժողովարաններուն մէջ կը քարոզէր Յիսուսը, թէ ա՛ն է Աստուծոյ Որդին: 21. Բոլոր լսողները մեծապէս զմայլած էին ու կ’ըսէին. ՙԱսիկա չէ՞ ան՝ որ Երուսաղէմի մէջ կը տապալէր այս անունը կանչողները. հոս ալ եկած էր ասոր համար, որպէսզի զանոնք կապած՝ քահանայապետներուն տանի՚: 22. Բայց Սօղոս ա՛լ աւելի կը զօրանար եւ կը շփոթեցնէր Դամասկոս բնակող Հրեաները, ապացուցանելով թէ ա՛յս է Քրիստոսը:
բ/ Քարոզեց Դամասկոսում, Երուսաղեմում
Գործք 26:19-23 – 19. Ուստի, Ագրիպպա՛ս թագաւոր, ես անհնազանդ չեղայ այդ երկնային տեսիլքին: 20. Հապա՝ նախ Դամասկոս եղողներուն, յետոյ Երուսաղէմ, ամբողջ Հրէաստանի երկիրը ու հեթանոսներուն քարոզեցի որ ապաշխարեն, դառնան Աստուծոյ, եւ ապաշխարութեան արժանավայել գործեր կատարեն: 21. Այս պատճառով Հրեաները բռնեցին զիս տաճարին մէջ, ու կը ձգտէին սպաննել: 22. Սակայն Աստուծմէ հասած օգնութեամբ՝ մինչեւ այսօր ողջ մնացի, պզտիկին թէ մեծին վկայելով, ոչինչ ըսելով այն բաներէն դուրս՝ որ մարգարէները եւ Մովսէս խօսեցան թէ պիտի ըլլային. 23. թէ Քրիստոս պիտի չարչարուէր, ի՛նք պիտի ըլլար առաջինը՝ որ մեռելներէն յարութիւն պիտի առնէր, ու լոյս պիտի քարոզէր ժողովուրդին եւ հեթանոսներուն:
գ/ Չարչարանքներին հաղորդ եղավ, նպատակ դրեց հասնել Աստծո վերին կոչմանը, ճանաչեց Աստծո հարության զորությունը
Փիլիպ. 3:7-14
դ/ Չարչարվեց, նախընտրեց հաճելի լինել Աստծուն, մարդկանցից փառք չէր փնտրում
Ա. Թեսաղ.2:1-12
Կարո՞ղ ենք մենք այսօր Տիրոջը ասել.ՙՏեր, ի՞նչ կուզես, որ ընեմ՚: