Գործք 2:1 -13 - 1. Երբ Պենտեկոստէի տօնը հասաւ, ամէնքն ալ միաբան՝ մէկ տեղ էին: 2. Յանկարծակի երկինքէն ձայն մը եղաւ սաստկաշունչ հովի մը ձայնին պէս եւ բոլոր տունը լեցուց ուր` նստեր էին: 3. Եւ բաժնուած լեզուներ երեւցան իրենց՝ որպէս թէ կրակէ` ու ամէն մեկուն վրայ նստան: 4. Եւ ամէնքն ալ Սուրբ Հոգիով լեցուեցան ու սկսան ուրիշ լեզուներով խօսիլ, ինչպէս Հոգին իրենց խօսիլ կու տար: 5. Երուսաղէմի մէջ բնակող Հրեաներ կային` աստուածավախ մարդիկ՝ երկինքի տակ եղած բոլոր ազգերէն ժողվուած: 6. Երբ այս ձայնը եղաւ, բազմութիւնը մէկտեղ եկաւ ու խռովեցաւ, վասն զի կը լսէին թէ անոնք իրենցմէ ամէն մէկուն լեզուովը կը խօսէին: 7. Ամէնքն ալ կը սքանչանային ու կը զարմանային եւ իրարու կ’ըսէին. ՙՉէ՞ որ ահա ասոնք ամէնքն ալ որ կը խօսին Գալիլեացի են: 8. Ուրեմն ի՞նչպէս կը լսենք մենք մեր ամէն մէկ լեզուովը որուն մէջ ծնած ենք. 9. Պարթեւներ եւ Մարեր ու Եղամացիներ, եւ անոնք որ կը բնակին Միջագետքի մէջ եւ Հրէաստանի ու Կապադովկիայի մէջ, Պոնտոսի, Ասիայի մէջ, 10. Փռիւգիայի ու Պամփիւլիայի մէջ, Եգիպտոսի մէջ եւ Կիւրենէի մօտ Լիբէացիներու կողմերուն մէջ, նաեւ Հռովմայեցի պանդուխտներ, 11. թէ Հրեաներ եւ թէ նորահաւատներ, Կրետացիներ եւ Արաբացիներ, կը լսենք, որ մեր լեզուներով կը պատմեն Աստուծոյ մեծամեծ բաներու մասին՚:
Մարդիկ միշտ ձգտում են փոխել իրենց կյանքը դեպի լավը:
Շատ մարդիկ փորձում են փոխել իրենց արտաքինը և ավելի լավ տես ունենալ:
. Դրա համար մարդիկ դպրոց են գնում:
. Դրա համար մարդիկ մասնակցում են կոնֆերանսների և սեմինարների:
. Դրա համար մարդիկ այցելում են խորհրդատուների և հոգեբանների:
Աստված հետաքրքրված է փոփոխությունով:
Պենտեկոստի օրը Աստված շատ մարդկանց կյանքեր փոխեց:
2 փոփոխություններ, որ տեղի ունեցան Պենտեկոստեի օրը:
1. ԱՌԱՋԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԷՐ, ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ:
Պենտեկոստեից առաջ աշակերտները հավատում էին Հիսուսին` որպես փրկիչ, բայց նրանք դեռևս շատ հարցերում շփոթության մեջ էին:
. Նրանք լիարժեքորեն չէին հասկանում Հիսուսի առաքելությունը, Նրա երկիր գալու իմաստը:
. Նրանք վստահ չէին, որ Հիսուսը կլինի երկրային թագավոր:
. Նրանք վստահ չէին Ավետարանը ուրիշների հետ բաժնեկցելու հարցում:
Պենտեկոստեից հետո.
. Հիմա նրանք լիովին հասկանում էին փրկության ծրագիրը
. Նրանք այլևս երկչոտ չէին:
. Հիմա նրանք վստահ խոսում էին հասարակության առջև:
2. ՊԵՆՏԵԿՈՍՏԵԻ ՕՐԸ ՊԵՏՐՈՍԻ ՔԱՐՈԶԻՑ ՀԵՏՈ ՇՈՒՐՋ 3000 ՄԱՐԴ ՀԱՎԱՏԱՑ ԵՎ ՄԿՐՏՎԵՑ:
Եթե Պենտեկոստեն ամփոփենք մեկ բառով, ապա այդ բառը կլինի փոփոխություն:
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
1. Նա մշտապես մեզ հետ է լինելու
Հովհ. 14:16 - ՙԵս ալ Հօրը պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ մը պիտի տայ ձեզի, որպես զի յաւիտեան ձեզի հետ բնակի՚:
2. Աշխարհը մեծամասնությամբ չի կարող Նրան ընդունել
Հովհ. 14:17 - Ճշմարտութեան Հոգին, որ այս աշխարհը չի կըրնար ընդունիլ, վասն զի չի տեսներ զանիկա ու չի ճանչնար զանիկա, բայց դուք կը ճանչնաք զանիկա, վասն զի ձեր քով կը բնակի եւ ձեր մէջ պիտի ըլլայ:
3. Նա ապրում է մեզ հետ և մեր մեջ
Հովհ. 14:17 - Ճշմարտութեան Հոգին, որ այս աշխարհը չի կըրնար ընդունիլ, վասն զի չի տեսներ զանիկա ու չի ճանչնար զանիկա, բայց դուք կը ճանչնաք զանիկա, վասն զի ձեր քով կը բնակի եւ ձեր մէջ պիտի ըլլայ:
4. Նա մեզ սովորեցնում է
Հովհ. 14:26 – Բայց Մխիթարիչը` Սուրբ Հոգին` որ Հայրս իմ անունովս պիտի ղրկէ, զանիկա ձեզի բոլորը պիտի սորվեցնէ եւ ինչ-որ ձեզի ըսի` մտքերնիդ պիտի բերէ:
5. Նա մեզ հիշեցնում է Հիսուսի խոսքերի մասին
Հովհ. 14:26 – Բայց Մխիթարիչը` Սուրբ Հոգին` որ Հայրս իմ անունովս պիտի ղրկէ, զանիկա ձեզի բոլորը պիտի սորվեցնէ եւ ինչ-որ ձեզի ըսի` մտքերնիդ պիտի բերէ:
6. Նա մեզ դատապարտում է մեղքի հարցում , ցույց է տալիս Աստծո արդարությունը
Հովհ. 16:8 - Եւ ինք երբ գայ, աշխարհը պիտի յանդիմանէ` մեղքի համար եւ արդարութեան համար ու դատաստանի համար:
7. Նա դեպի ճշմարտություն է առաջնորդում և ապագա իրադարձությունների մասին տեղյակ է պահում
Հովհ. 16:13 – Իսկ երբ ինքը` ճշմարտութեան Հոգին գայ, ամէն ճշմարտութեան պիտի առաջնորդէ ձեզ, վասն զի ոոչ թէ ինքնիրմէ պիտի խօսի, հապա ինչ որ լսէ` զայն պիտի խօսի ու գալիքները պիտի պատմէ:
8. Նա Հիսուսին փառավորում է
Հովհ. 16:14 - Անիկա զիս պիտի փառաւորէ, վասն զի իմինէս պիտի առնէ ու ձեզի պատմէ: