Մատթ. 7:21-29 – 21. ՙՈչ թէ ամէն ով որ ինծի Տէր, Տէր, կ’ըսէ, պիտի մտնէ երկնքի թագաւորութինը, հապա անիկա` որ իմ երկնաւոր Հօրս կամքը կը կատարէ: 22. Շատերը այն օրը ինծի պիտ ըսեն. ՙՏէր, Տէր, չէ՞ որ քու անունովդ մարգարեութիւն ըրինք եւ քու անունովդ դեւեր հանեցինք ու քու անունովդ շատ հրաշքներ ըրինք: 23. Այն ատեն յայտնապէս անոնց պիտի ըսեմ թէ ես բնաւ ձեզ չէի ճանչնար. մէկդի գացէք քովէս դուք, որ անօրէնութիւն կը գործիք՚: 24. Արդ ով իմ խօսքերս կը լսէ եւ կը կատարէ զանոնք, զանիկա պիտի նմանցնեմ խելացի մարդու մը` որ իր տունը վէմի վրայ շինեց: 25. Անձրեւ իջաւ ու գետերը վազե-ցին ու հովերը փչեցին, զարկին այդ տանը, բայց չփլաւ, վասն զի վէմի վրայ հաստա-տուած էր: 26. Այն որ այս իմ խօսքերս կը լսէ ու չի կատարեր, կը նմանի անխելք մարդու մը` որ իր տունը ավազի վրայ շինեց: 27. Անձրեւ իջաւ ու գետերը վազեցին ու հովերը փչեցին, եւ զարկին այն տանը ու փլաւ: Մեծ էր անոր կործանումը:
Տեր Հիսուս ուզում է, որ ստուգես, թե ինչ հիմքի վրա ես կառուցում:
Հիսուս ուզում է, որ Իր խոսքերը ոչ միայն լսես, այլ նաև կատարես:
Ինչո՞ւ է Հիսուսը մեզ ասում սա:
Նա ասում է մեզ սա, որպեսզի կարողանանք տարբերել.
1. Իրական քրիստո-նեությունը կեղծ քրիստոնեու-թյունից
2. Իրական քրիստոնյային` թվացյալ քրիստոնյայից:
3. Իրապես վերստին ծնված Աստծո զավակին այն մարդուց ում միայն թվում է, որ ինքը քրիստոնյա է:
Հիսուսը մեզ սա ասում է, որ մենք քննենք մեր սիրտը և ազնվորեն գնահատենք մեր հոգևոր վիճակը.
I. ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ-ՆԵՐ ԵՎ ՏԱՐԲԵ-ՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երկուսն էլ նույն ցանկությունն ունեին:
Նրանք նույն բանն էին ուզում, նույն բանի մասին էին մտածում և նրանք նույն բանով էին հետաքրքրված:
Երկու տների միջև միակ տարբերությունը հիմքն էր:
Բ. ՏԱՐԲԵՐՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ
Մեկը տունը կառուցում է ժայռի վրա, իսկ մյուսը` հոսող ավազի:
Ա. Երբ նայում ենք երկրորդ մարդուն տեսնում ենք, որ նա հետաքրքրված էր արագ արդյունքով, ակնթարթային ուրախությամբ:
Բ. Երբ նայում ենք երկրորդ մարդուն տեսնում ենք, որ նա մի պահ կանգ չառավ` մտածելու առանց հիմքի կառուցելու հնարավոր հետևանքների մասին:
Առաջին մարդը երկրորդ մարդու հակապատկերն է`
- մնայուն կառույց էր ուզում
- ուզում էր ապագայի համար կառուցել
II. ԴԱՍԵՐ ՄԵԶ ՀԱՄԱՐ
1. Քրիստոսը հիշեցնում է մեզ, որ քրիստոնյայի կյանքում ամենակարևորն ու կենսականը հիմքն է:
Ա. Կորնթ, 3:10 – 11 - 10. …միայն թէ ամէն մէկը թող զգուշանայ, թէ ինչպէ՜ս կը շինէ: 11. Վասն զի մէկը ալ ուրիշ հիմ չի կրնար դնել դրուածէն զատ, որ է Յիսուս Քրիստոսը:
2. Հիսուսը մեզ ասում է, որ իրական քրիստոնյայի և կեղծ քրիստոնյայի տարբերությունը միշտ չէ, որ ակնհայտ է:
Ղուկաս 6:46,47 - 46. Ինչու՞ զիս Տէ՜ր, Տէ՜ր, կը կոչէք ու ըսած բաներս չէք կատարեր: 47. Այն, որ ինծի կու գայ եւ իմ խօսքերս կը լսէ ու զանոնք կը կատարէ, ձեզի ցուցնե՞մ, թե որու կը նմանի:
ՓՐԿՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Հովհ. 5:24 – Ճշմարիտ, ճշմարիտ կ’ըսեմ ձեզի թէ ՙԱն որ իմ խօսքսմտիկ կ’ընէ եւ կը հաւատայ նար որ զիս ղրկեց, յաւիտենական կեանք ունի ու դատաւարութեան տակ չիյնար, հապա մահուանէ դէպի կեանք անցած է՚:
Տիտոս 2:12 - Ան մեզ կը խրատէ` որպէս զի ամբարշտութիւնն ու աշխարհային ցանկությիւնները ուրանանք եւ զգաստութիւնով ու արդարութիւնով եւ բարեպաշտութիւնով ապրինք այս աշխարհի մէջ:
Հովհ. 10:27-29 – 27. Իմ ոչխարներս իմ ձայնս կը լսեն ու ես ալ զանոնք կը ճանչնամ ու իմ ետեւէս կու գան: 28. Ես անոնց յաւիտենական կենաք կու տամ ու յաւիտեան պիտի չկորսուին եւ մէկը իմ ձեռքէս պիտի չյափշտակէ զանոնք: 29. Իմ Հայրս, որ զանոնք ինծի տուաւ, բոլորէն մեծ է եւ մէկը չի կրնար իմ Հօրս ձեռքէն յափշտակել:
Ա. Պետր. 1:5 – Որ Աստուծոյ զօրութիւնովը պահպանուած էք հաւատքով այն փրկութեանը համար` որ պատրաստուած է վերջին ժամանակը յայտնուելու:
Եփես. 2:8-9 – 8. Վասն զի շնօրհքով փրկուած էք դուք հաւատքի միջոցով եւ այս` ոչ թէ ձեզմէ, հապա Ասոտւծոյ պարգեւն է: 9. Ոչ թէ գործերէն, որ մէկը չպարծենայ:
Հովհ. 3:18 - Ան` որ կը հաւատայ անոր` չի դատապարտուիր եւ ան որ ոչ հաւատար` անիկա արդէն դատապարտուած է, վասն զի Աստուծոյ միածին Որդիին անուանը չհաւատաց:
Մատթ. 7:21-23 – 21. ՙՈչ թէ ամէն ով որ ինծի Տէր, Տէր, կ’ըսէ, պիտի մտնէ երկնքի թագաւորութինը, հապա անիկա` որ իմ երկնաւոր Հօրս կամքը կը կատարէ: 22. Շատերը այն օրը ինծի պիտ ըսեն. ՙՏէր, Տէր, չէ՞ որ քու անունովդ մարգարեութիւն ըրինք եւ քու անունովդ դեւեր հանեցինք ու քու անունովդ շատ հրաշքներ ըրինք: 23. Այն ատեն յայատնապէս անոնց պիտի ըսեմ թէ ես բնաւ ձեզ չէի ճանչնար. մէկդի գացէք քովէս դուք, որ անօրէնութիւն կը գործիք՚:
Հռովմ. 10:9 – Վասն զի եթէ քու բերնովդ Յիսուսը Տէր խոստովանիս ու սրտիդ մէջ հաւատաս թէ Աստուած զանիկա մեռելներէն յարուցանեց` պիտի փրկուիս: