
Հովհաննու 4:1-15 – 1. Արդ երբ Տէրը իմացավ որ փարիսեցիները լսեր են՝ թէ Յիսուս Յովհաննէսէն աւելի աշակերտներ կ’առնէ եւ կը մկրտէ, 2. /թէպէտ՝ ոչ թէ Յիսուս ինք կը մկրտէր, հապա իր աշակերտները./ 3. Թողուց Հրէաստանը ու նորէն Գալիլիա գնաց: 4. Ու պէտք եղաւ որ Սամարիայի մէջէն անցնի: 5. Ուստի եկաւ Սամարացիներուն քաղաքը, որուն անունը Սուքար էր, այն տեղին մոտ՝ որ Յակոբ իր որդիին Յովսեփին տուաւ: . Հոն էր Յակոբին ջրհորը: Յիսուս յոգնած ըլլալով՝ այն ջրհորին քով նստաւ: Գրեթէ ժամը վեցն էր: 7. Սամարիայէն կին մը եկաւ ջուր հանելու: Յիսուս ըսաւ անոր. ՙԻնծի ջուր տուր խմելու՚. 8. /Քանզի իր աշակերտները քաղաք գացեր էին. որպէս զի ուտելիք առնեն/: 9. Այն ատեն Սամարացի կինը ըսաւ անոր. ՙԴուն որ Հրեայ ես, ինչպե՞ս կուզես ջուր խմել ինծմէ՝ Սամարացի կնոջմէ մը՝ վասն զի Հրեաները Սամարացիներուն հետ չեն հաղորդակցիր՚: 10. Յիսուս պատասխան տուաւ ու ըսաւ անոր. ՙԵթէ դուն գիտնայիր Աստուծոյ պարգեւը թէ ո՞վ է ան. որ քեզի կ’ըսէ. ՙԻնծի ջուր տուր խմելու, դուն անկէ պիտի ուզէիր եւ ինք քեզի կենդանի ջուր պիտի տար՚: 11. Կինը ըսաւ անոր. ՙՏէր, դուն բան մը չունիս ջուր քաշելու ու այս հորը խորունկ է. ուրեմն ուրկէ՞ պիտի ունենաս այն կենդանի ջուրը: 12. Միթէ դուն մեր Յակոբ հօրմէն աւելի մե՞ծ ես, որ այս հորը մեզի տուաւ եւ ասկէ խմեցին ինք ու իր որդիները եւ իր անասունները՚: 13. Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոր. ՙԱմէն ով որ այս ջուրէն խմէ, նորէն պիտի ծարաւի, բայց ով որ խմէ այն ջուրէն որ ես անոր պիտի տամ, յաւիտեան պիտի չծարաւի: 14. Այն ջուրը, որ ես անոր պիտի տամ, պիտի ըլլայ անոր ներսիդին ջուրի աղբիւր մը որ յաւիտենական կեանքի համար կը բղխի՚: 15. Կինը ըսաւ անոր. ՙՏուր ինծի այն ջուրը, որպէս զի չծարաւիմ եւ հոս չգամ ջուր հանելու՚:
Հին հույն փիլիսոփաները հավատում էին, որ բոլոր նյութերը կազմված են ջրից:
Ղուրան - Ջրից ենք մենք բոլոր բաները սարքել:
Աստվածշունչ - Արարման մեջ ջուրը մեծ դեր է խաղում:
Ծնն. 1:2 - Երկիրը անձեւ ու պարապ էր եւ անդուդին վրայ խաւար կար եւ Աստուծոյ հոգին ջուրերուն վրայ կը շարժէր:
Պաղեստինում ջուրն այնքան հարգի էր, որ եթե արտում կամ դաշտում ջրի ակունք կար, համարվում էր արքունական օժիտ կամ իշխանական վարձ:
Ջրհորը միշտ կռվի պատճառ էր երկու ցեղերի միջև:
Պաղեստինում ջուրը մեծ արժեք ուներ տեղի բնակչության համար` սակավաության պատճառով:
Նրանք փափագում են խմել իրենց հայրենի ջուրը:
Ջրով լվացվելը նշանակալից տեղ էր գրավում հրեական տաճարի արարողությունների ժամանակ:
Ղևտ. 11:32 – Եւ անոնցմէ մեռած մը ինչ բանի վրայ որ իյնայ, փայտէ աման ըլլայ կամ հանդերձ կամ մորթ կամ քուրձ, ինչ տեսակ գործածական աման որ ըլլայ անմաքուր պիտի ըլլայ: Ջուրը պիտի ձգուի ան ու մինչեւ իրիկուն անմաքուր ըլլայ եւ ետքը մաքուր սեպուի:
Զոհերը լվացվում էին:
Ղևտ. 1:9 – Բայց անոր փորոտիքն ու ոտքերը ջրով պետք է լուայ եւ քահանան բոլորը պետք է այրէ սեղանին վրայ, ողջակեզ ու Տէրոջը անուշահոտ պատարագ ընելու համար:
1. Շրջապատող միջավայրը
Սամարիա - հյուսիսից Գալիլեա և հարավից Հրեաստան:
Հրեաստանից Գալիլեա 200 կմ է:
Սուքարի մոտ էր գտնվում Հակոբի ջրհորը, որի խորությունը 0 մ. էր, իսկ տրամագիծը` 9 ոտնաչափ:
Այն աղբյուրի հոր չէր:
2. Սամարացի կինը
Կինը սամարացի էր և վատ համբավ ուներ:
Հիսուսը նրանից ջուր խնդրեց:
7. Սամարիայէն կին մը եկաւ ջուր հանելու: Յիսուս ըսաւ անոր. ՙԻնծի ջուր տուր խմելու՚ 9. Այն ատեն Սամարացի կինը ըսաւ անոր. ՙԴուն որ Հրեայ ես, ինչպե՞ս կուզես ջուր խմել ինծմէ՝ Սամարացի կնոջմէ մը՝ վասն զի Հրեաները Սամարացիներուն հետ չեն հաղորդակցիր՚:
3. Հիսուսին բնութագրող 3 հատկանիշ
ա. Հիսուսը` որպես ազգային արգելքներ վերացնող
Հրեաների և սամարացիների միջև կար հին թշնամություն` սկսած 720 թ. Ն.Ք.:
Այդ ժամանակ Սամարիան Հրեաստանի մայրաքաղաքն էր, որ հետագայում պաշարվեց Ասորեստանի Սաղմանասար թագավորի կողմից և կործանվեց, իսկ երկրի ժողովուրդը գերի ընկավ Ասորեստան:
Բաբելոնից գաղթվածների և մնացած հրեաների խառնուրդից առաջացան սամարացիները:
Երբ հրեաները վերադարձան գերությունից, չնդունեցին նրանց` անմաքուր սեպեցին, և թշնամություն ծագեց նրանց միջև:
450 թ. հրեա ռաբբիներն ասում էին, որ եթե մեկը սամարացիների հացը ուտի, նույնն է, թե խոզի միս ուտի:
400 տարի անց Հիսուսը կոտրեց թշնամության պատնեշը` խոսելով սամարացի կնոջ հետ:
բ. Հիսուսը վերացնում է սեռային արգելքները
Սամարացին կին էր:
Ռաբբիներն իրավունք չունեին հասարակության մեջ ողջունել կանանց:
Նրանք մարդկանց ներկայությամբ չէին խոսում իրենց կանանց, աղջիկների և քույրերի հետ:
Հասարակաության մեջ կնոջ հետ խոսելը նշանակում էր զրկվել հեղինակությունից:
Հիսուսը թույլ տվեց իրեն զրուցել աղքատ, մանավանդ սամարացի, այն էլ վատ վարքի կնոջ հետ։
գ. Հիսուսի շնորհած կենաց ջուրը
Ֆիզիկական ջուրը` Հակոբի ջրհորից
1. Չի կարող ազատել կրկին ծարավելուց
13. Յիսուս ու ըսաւ անոր. ՙԱմէն ով որ այս ջուրէն խմէ, նորէն պիտի ծարաւի, բայց ով որ խմէ այն ջուրէն որ ես անոր պիտի տամ, յաւիտեան պիտի չծարաւիՙ:
2. Մնում է հոգուց դուրս և անկարող է լցնել նրա կարիքները
3. Չափով սահմանափակ է, նվազում է, անհետանում է, երբ նրան խմում ենք
Կենաց ջուրը, որը Հիսուսն է շնորհում
1. Օգնում է ընդմիշտ ծարավից ազատվել, այսինքն` տալիս է հարատևող հագեցվածություն
Սաղմոս 42:1 – Ինչպէս եղջերուն ջուրի վտակներու կը փափաքի, այնպես էլ իմ անձս քեզի կը փափաքի, ով Աստուած:
Երեմիա 2:13 – Վասն զի իմ ժողովուրդս երկու չարութիւն գործեց, զիս` կեանքի ջուրի աղբիւրը թողուցին եւ իրենց գուբեր փորեցին, ծակոտ գուբեր, որոնք չեն կրնար ջուր պահել:
Զաքարիա 13:1 – Այն օրը Դաւթին տանը ու Երուսաղէմի բնակիչներուն բացուած աղբիւր մը պիտի ըլլայ մեղքէն ու պղծութենէն մաքրուելու համար:
Հովհ. 6:33 – Եւ Յիսուս ըսաւ անոնց. ՙԵս եմ կենաց հացը. ան որ ինծի կու գայ, երբեք պիտի չանօթենայ եւ ան որ ինծի կը հաւատայ, չծարաւի՚:
Հայտ. 21:6 – Նաեւ ըսաւ ինծի. ՙԵղա՛ւ. ե՛ս եմ Ալֆան եւ Օմեղան, Սկիզբն ու Վախճանը. ես ծարաւին ձրի՛ պիտի տամ կենաց ջուրին աղբիւրէն:
Հայտ. 22:1, 17 – 1. Ինծի կեանքի ջուրի գետ մը ցուցուց ակնվանիի պէս պայծառ, որ Աստուծոյ ու Գառնուկին աթոռէն` կ’ելլէր: 17. Եւ Հոգին ու հարսը կ’ըսեն. ՙԵկո՛ւր՚, եւ ան որ կը լսէ՝ թող ըսէ. ՙԵկուր՚ ու ան որ ծարաւ է՝ թող գայ եւ ան որ կ’ուզէ՝ կենաց ջուրը թող ձրի առնէ:
2. Թափանցում է հոգու մեջ և մնում է ներսում` որպես հոգևոր թարմացման և հագեցվածության աղբյուր
14. Այն ջուրը, որ ես անոր պիտի տամ, պիտի ըլլայ անոր ներսիդին ջուրի աղբիւր մը որ յաւիտենական կեանքի համար կը բղխի՚:
3. Ինքնիրեն նորոգող աղբյուր է
Հովհ. 7:38 – Ան որ ինծի հաւատայ` ինչպէս Գիրքը կըսէ. ՙԱնոր փորեն կենադնի ջուրի գետեր պիտի բխին:
Հովհ. 1:12 – Բայց որոնք զինք ընդունեցին, անոնց իշխանութիւն տուաւ Աստուծոյ որդիներ ըլլալու, որոնք կը հաւատան իր անուանը :
Երկրի վրա, կենաց ջուրը մարդուն զորացնում է` տալով հավիտենական կյանքի պատկերը: