Բ. Մնաց. 31:20, 21 - 20. Եզեկիա բոլոր Յուդայի մէջ այսպէս կարգադրեց եւ իր Տէր Աստուծոյն առջեւ բարի, ուղիղ ու ճշմարիտ եղածը ըրաւ: 21. Իր ձեռք զարկած բոլոր գործերը, թէ՜ Աստուծոյ տանը ծառայութեանը համար եւ թ՜է օրէնքին ու պատուիրանքին համար, իր բոլոր սրտովը իր Աստուածը փնտռելով ըրաւ ու յաջողեցաւ:
Բ. Մնաց. 32:1- Այս բաներէն ու ճշմարտութենէն յետոյ, Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը եկաւ ու Յուդայի երկիրը մտնելով` պարսպապատ քաղաքներուն դէմ բանակեցաւ: Միտքը դրած էր, որ զանոնք բռնութէամբ գրավէ:
Ինչո՞ւ է Աստված թույլտալիս, որ արդարները տառապեն
1. Որպեսզի միավորվենք
Բ. Մնաց. 32:2-4 – 2. Եզեկիա տեսնելով, որ Սենեքերիմ եկեր է ու Երուսաղեմի դէմ պատիրազմիլ կ’ուզէ 3. Իր իշխաններուն ու զօրապետներուն հետ խորհուրդ ըրաւ, որ քաղաքէն դուրս եղող աղբիւրներուն ջուրերը գոցէ: Անոնք իրեն օգնեցին: 4. Շատ ժողովուրդ հաւաքուեցաւ ու բոլոր աղբիւրները ու երկրին մեջէն անցնող հեղեղատը գոցեցին` ըսելով. ՙԻնչո՞ւ համար Ասորեստանի թագաւորները գան ու առատ ջուր գտնեն՚:
Տառապանքի և դժվարությունների ժամերը Աստված ծառայաեցնում է Իր ժողովրդին միավորելու նպատակով:
Աստված ցանկանում է միավորել մեզ, որպեսզի թշնամին մեզ հոգեպես վերացնելու հնարավորություն չունենա:
2. Որպեսզի տառապանքի միջոցով նորոգենք կյանքի այն կարևոր բաները, որ անտեսել էինք:
Բ. Մնաց. 32:5 – Եզեկիա զինք ուժովցուց եւ բոլոր փլած պարիսպները շինեց ու աշտարակները բարձրացուց ու դուրսէն ուրիշ պարիսպ մըն ալ շինեց եւ Դավթի քաղաքին մէջ եղող Մելօնը նորոգեց ու շատ նիզակներ ու ասպարներ շինեց:
3. Տառապանքի միջոցով Աստված հոգևոր առաջնորդներ է պատրաստում:
Բ. Մնաց. 32:6 – Ժողովուրդին վրայ պատերազմի զօրապետներ դրաւ…
4. Աստված ցանկանում է, որ տառապանքի միջոցով Իր ժողովուրդը սովորի վստահել Իրեն, այլ ոչ թե սեփական ուժերին:
Բ. Մնաց. 32:7-8 – 7. Զօրացէք ու քաջասիրտ եղէք. Ասորեստանի թագաւորին երեսէն մի վախնաք ու մի զարհուրիք. վասն զի մեզի հետ եղոները անոր հետ եղողներէն շատ են: 8. Անոր հետ մարմնեղէն բազուկ կայ, բայց մեզի հետ եղողը մեր Տէր Աստուածն է, որ պիտի օգնէ մեզի ու մեր պատերազմներուն մէջ պիտի առաջնորդէ՚: Ժողովուրդը Յուդայի Եզեկիա թագաւորին խօսքերէն սիրտ առաւ:
Չարլզ Սփրջն - Աստծո ընտրությունը ընտրված մարդկանց ընտրյալ է դարձնում...:
Մենք ընտրված ենք, ոչ թե պալատի, այլ դարբնոցի համար:
Դարբնոցի մեջ գեղեցկությունն անհետանում է, նորաձևությունը ոչնչանում է ուժը հալվում է, փառքը վերանում է, բայց այստեղ իր գաղտնիքներն է բացահայտում և իր ընտրությունն է հռչկաում հավիտենական սերը:
Դեյվիդ Ուոթսոն - Երբեմն միայն տառապանքի միջոցով է, որ մենք սկսում ենք լսել Աստծուն: Մեր բնատուր հպարտությունը և ինքնավստահությունը պետք է ցավոտ կերպով վերանան , որպեսզի մենք առաջին անգամ գիտակցենք մեր սեփական կարիքները: Քաղցկեղի անսպասելի ախտորոշումից հետո ես ստիպված եղա մանրամասն վերնայել իմ կյանքի առաջնայնությունները և կատարել որոշ փոփոխություններ: Ես մինչև հիմա չգիտեմ, թե Աստված ինչու թույլ տվեց, որ ինձ հետ նման բան պատահի, և դա ինձ չի էլ անհանգստացնում:
Բայց ես սկսում եմ լսել, թե Աստված ինչ է ասում, և սա ինձ չափազանց շատ է օգնում: