Գործք 1:6 -11 - 1. Առաջին պատմութիւնը ըրի, ով Թէոփիլոս, այն ամէն բաներու վրայ, որոնք Յիսուս սկսաւ ընել եւ սորվեցնել: 2. Մինչեւ այն օրը՝ երբ Սուրբ Հոգիին միջոցով պատուէր տուաւ իր ընտրած առաքեալներուն, ու համբարձաւ: 3. Որոնք ինքզինք ցուցուց կենդանի իր չարչարանքներէն յետոյ շատ ապացոյցներով, քառասուն օրուան մէջ անոնց երեւնալով ու Աստուծոյ թագաւորութեանը վրայ խօսելով: 4 Անոնց հետ մէկտեղ գտնուած ատենը ապսպրեց անոնց որ Երուսաղէմէն չհեռանան, հապա սպասեն Հօրը խոստումին« որ ըսաւ. ՙԻնծմէ լսեցիք, 5. Վասն զի իրաւ Յովհաննէս ջրով մկրտեց, բայց դուք, շատ օրեր չանցած, Սուրբ Հոգիով պիտի մկրտուիք՚: 6. Անոնք ալ մէկտեղ գալով` կը հարցնէին իրեն ու կսէին ՚Տէ՛ր, Իսրայէլի թագաւորութիւնը այս ժամանակի՞ն նորէն պիտի հաստատես՚: 7 Ըսաւ անոնց. ՙՁեզի չի վերաբերիր ժամերը ու ժամանակները գիտնալը, որ Հայրը իր իշխանութեան մէջ դրաւ. 8 բայց Սուրբ Հոգիին ձեր վրայ եկած ատենը՝ զօրութիւն պիտի ստանաք, եւ ինծի համար վկաներ պիտի ըլլաք Երուսաղէմի մէջ եւ բոլոր Հրէաստանի ու Սամարիայի մէջ, ու մինչեւ երկրին ծայրերըը: 9 Եւ երբ այս բաները խօսեցաւ, մինչ անոնք կը նայէին՝ համբարձաւ: Ամպ մը զանիկա անոնց աչքէն ծածկեց: 10 Երբ աչքերնին տնկած դէպի երկինք կը նայէին անոր ետեւէն, ահա երկու ճերմակ հանդերձներով մարդ իրենց քով կայնեցան 11 Որոնք ըսին. ՙՈվ Գալիլիացի մարդիկ, ինչո՞ւ կայներ դէպի երկինք կը նայիք. այս Յիսուսը՝ որ ձեզմէ երկինք համբարձաւ այնպէս պիտի գայ՝ ինչպէս տեսաք անոր երկինք երթալը՚:
Հիսուսը, Հարությունից հետո 40 օր շրջելով և երևալով ավելի քան 500 հոգու, հինգշաբթի օրը աշակերտների հետ Ձիթենյաց լեռ բարձրացավ և վերջին հորդորները տվեց` տարածել փրկության Ավետարանը:
Այնուհետ խաչատարած ձեռքերով օրհնելով առաքյալներին` երկինք համբարձավ:
40-ը Աստվածաշնչում
1. Մեղքի շատության պատճառով երկրի վրա 40 օր ջրհեղեղ եղավ:
2. Մովսեսը 40 տարեկան էր, երբ հեռացավ փարավոնի պալատից:
3. Մովսեսը 40 տարի ապրեց անապատում, մինչև որ Աստված կանչեց նրան:
4. Մովսեսը բարձրացավ Սինա լեռը` որպեսզի Աստուծ ստանա նրա պատվիրանները և լեռան վրա մնաց 40 օր:
5. Իսրայելի ժողովուրդը 40 տարի թափառեց անապատում:
6. Հիսուսը 40 օր փորձվեց սատանայից անապատում:
Երկու ավետարանիչները Մարկոսը և Ղուկասը իրենց տեղեկություններն ավարտում են Համբարձման դրվագով և և դրա հետ առնչվող նյութերի նկարագրությամբ:
Մարկ 16:19-20 - 19. Այդ Տէրը անոնց հետ խօսելէն ետքը երկինք համբարձաւ ու Աստուծոյ աջ կողմը նստաւ: 20. Անոնք ելան ու ամէն տեղ կը քարոզքէին եւ Տէրը անոնց գործակից էր ու խօսքը կը հաստատէր այն նշաններով, որոնք անոնց հետ կ’երեւային: Ամէն:
Ղուկաս 24:50-53 – 50. Եւ զանոնք մինչեւ Բեթանիա հանեց ու իր ձեռքերը վեր վերցնելով` օրհնեց զանոնք: 51. Երբ զնոնք կ’օրհնէր, զատուցեաւ անոնցմէ ու վեր կ’ելլէր երկինք: 52. Անոնք ալ երկրպագութիւն ընելով անոր` մեծ ուրախութեամբ Երսուաղէմ դարձան. 53. Եւ ամէն ատեն տաճարին մէջ էին ու կը գովաբանէին եւ Աստուած կ’օրնհէին: Ամէն:
Համբարձման իմաստը
1. Հիսուսը համբարձավ` երկնքում մեզ համար տեղ պատրաստելու
Հովհ. 14:2,3 – 2. Իմ Հօրս տունը շատ բնակարաններ կան. ապա թէ ոչ` ես ձեզի պիտի ըսէի` ՙՀիմա կ’երթամ, որ ձեզի տեղ պատրաստեմ: 3. Եւ եթէ երթամ ու ձեզի տեղ պատրաստեմ, նորէն պիտի գամ եւ ձեզ քովս առնեմ, որպէս զի ուր որ ես եմ` դուք ալ հոն ըլլաք:
2. Հիսուսը համբարձավ` երկնքում մեզ համար միջնորդելու
Ա. Հովհ. 2:1 - Որդեակներս, այս բաները ձեզի կը գրեմ, որպէս զի մեղք չգործէք եւ եթէ մէկը մեղ գործելու ըլլայ, Հօրը քով բերախօս ունինք Յիսուս Քրիստոս արդարը:
3. Հիսուսը համբարձավ` գրավելու Իր ճիշտ տեղը
Սաղմ. 110:1 – Տէրը իմ Տէրոջս ըսաւ. ՙՆստէ իմ աջ կողմս, մինչեւ քու թշնամիներդ ոտքերուդ պատուանդան ընեմ՚:
Գործք 5:31 - Աստուած իր աջ ձեռքով զանիկա Առաջնորդ ու Փրկիչ ըլլալու բարձրացուց, Իսրայէլի ապաշխարութիւն եւ մեղքերու թողութիւն տալու:
Ա. Պետր. 3:22 – Որ երկինք գացած` Աստուծոյ աջ կողմն է, հրեշտակներն ու իշխանութիւնները եւ զօրութիւնները իրեն հնազանդ են: