Առակաց 22:6 – Կրթէ մանուկը իր ճամբան ըսկսած ատենը, որպէս զի իր ծերութեան ատենն ալ անկէ չխոտորի:
Երեխաներին անհրաժեշտ է դաստիարակել, թե աշխարհիկ, թե հոգևոր կյանքի համար:
I. ԿՐԹԻՐ ԵՐԵԽԱՅԻՆ, ԻՐ ՃԱՄԲԱՆ ՍԿՍԱԾ ԺԱՄԱՆԱԿ
Յուրաքանչուր երեխա տարբեր է:
Յուրաքանչյուր երեխա ունի տարբեր ունակություններ, տաղանդներ, բնավորության գծեր և այլն:
Նրանք պետք է դաստիարակվեն այն ուղղությամբ, որն իրենց համար լինի լավագույնը:
Աստվածաշնչային օրինակներ
ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ
ՀԱԿՈԲ ԵՎ ԵՍԱՎ
Ծննդոց 25:28 - Եւ Իսահակ կը սիրէր Եսաւը, վասն զի անոր որսէն կ’ուտէր, բայց, Ռեբեկան Յակոբը կը սիրէր:
Մենք բոլորս ունենք տարբեր
գաղափարներ,
հույսեր,
երազանքներ,
հետաքրքրություններ,
կարողություններ և այլն,
և Տերը ուզում է, որ մենք դրանցով հաճո լինեն Իրեն:
ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ԴՐԵՑ ԵՐԿՐԻ ՎՐԱ, ՈՐ ՍԻՐԵՆՔ ՈՒ ԾԱՌԱՅԵՆՔ ԻՐԵՆ:
Եվ սա սկսվում է տանը, երբ մեր երեխաները դեռ փոքր են:
Եփես. 6:4 - Եվ դուք, հայրեր, ձեր որդիները մի բարկացնէք, հապա զանոնք մեծցուցէք Տէրոջը վարժութիւնովն ու խրատովը:
II. ՈՐՊԵՍԶԻ ԻՐ ԾԵՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ՉՇԵՂՎԻ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ
Եթե երեխան ապրում է քննադատության մեջ, նա սովորում է դատել:
Եթե երեխան ապրում է թշնամության մեջ, նա սովորում է կռվել:
Եթե երեխան ապրում է ծաղրի մեջ, նա դառնում է ամաչկոտ:
Եթե երեխան ապրում է հանդուրժողականության մեջ, նա սովորում է լինել համբերատար:
Եթե երեխային քաջալերում են, նա ձեռք է բերում վստահություն:
Եթե երեխային գովում են, նա սովորում է գնահատել:
Եթե երեխան ապրում է արդարության մեջ, նա դառնում է արդարադատ:
Եթե երեխան ապրում է ապահոության մեջ,նա ձեռք է բերում հավատք:
Եթե երեխային քայլերին հավանություն են տալիս, նա գնահատում է իր անձը:
Եթե երեխան ընդունված է և ընկերներով շրջապատված, նա սովորում է սեր գտնել:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե մայրն ու հայրը պարբերաբար հաճախում են եկեղեցի, այդ դեպքում երեխաների 72%-ը հավատարմաբար հաճախում է եկեղեցի:
Եթե միայն հայրը, 55%-ն է հավատարմաբար հաճախում:
Եթե միայն մայրը, ապա` 15%-ը:
Եթե ծնողներից ոչ մեկը պարբերաբար չի հաճախում, ապա` միայն 6%-ը:
Սա ցույց է տալիս, որ որքան կարևոր է ծնողների դերը երեխաների հավատքի ձևավորման մեջ:
Երեխաները իրենց բնույթով առաջին տեղում դնում են սեփական անձը:
ՙՓոքրիկի սեփականատիրական օրենքները՚
1. Եթե ինձ դուր է գալիս, ապա իմն է:
2. Եթե իմ ձեռքում է, ապա իմն է:
3. Եթե կարող եմ քեզանից վերցնել, ապա իմն է:
4. Եթե որոշ ժամանակ առաջ ինձ մոտ է եղել, ապա իմն է:
5. Եթե իմն է, ապա ոչ մի պարագայում քո լինել չի կարող:
6. Եթե ինչ-որ բան պատրաստում կամ կառուցում եմ, ապա այն ամբողջովին իմն է:
7. Եթե իմն է երևում, ապա իմն է:
8. Եթե առաջինը ես տեսա, ապա իմն է:
9. Եթե դու ինչ-որ բանով խաղում էիր և այն վայր դրեցիր, ապա այն մեխանիկորեն դառնում է իմը:
10. Եթե այն կոտրվեց, ապա քոնն է:
Երեխաներին պետք է սովորեցնել,բաժնեկցելու, ուրիշներին օգնելու և ուրիշներին առաջին տեղում դնելու արժեքը:
Դա երեխային բնությունից չի տրվում: