Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է, եւ Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:
Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթեոս
(17:1-13) Մարկոս (9: 1-12) եւ Ղուկաս (9:28-36) ավետարանիչները.
Հայաստանյայց եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ:
Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
Ո՞վ է Հիսուս
Աստված պատասխանում է այս հարցին, երբ Որդու աստվածությունն է ցույց տրվում երեք առաքյալների` Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի առաջ:
Սրանով փաստվում է, որ Հիսուսը` Որդին և Նրա Հայրը նույն են:
ՙԱտիկա է իմ սիրելի Որդիս…՚
Այս ամենը մեզ համար ամփոփվում է 3 պարզ բառով ՙատոր մտիկ ըրէք ՚:
Մարկոս 9:1-9 - 1. Վեց օր յետոյ Յիսուս իրեն հետ առաւ Պետրոսն ու Յակոբոսը եւ Յովհաննէսը ու զանոնք բարձր լեռ մը հանեց առանձին
եւ անոնց առջեւ այլակերպեցաւ: 2. Իր հանդերձները եղան փայլուն, խիստ ճերմակ, այնպէս որ երկրի վրայ թափիչ մը չէր կրնար այդպէս
ճերմկցնել: 3. Ու Եղիան Մովսէսին հետ երեւցաւ անոնց եւ Յիսուսին հետ խօսեցան: 4. Ապա Պետրոս ըսաւ Յիսուսին. ՙՌաբբի, աղէկ է որ
հոս կենանք ու երեք խրճիթ շինենք, մէկը` քեզի, մէկը` Մովսէսին ու մէկը` Եղիային՚: 5. Վասն զի չէր գիտեր թէ ինչ խօսի, քանզի
զարհուրեր էին: 6. Ամպ մը հովանի եղաւ անոնց վրայ ու ձայն մը եկաւ ամպէն` ըսելով. ՙԱտիկա է իմ սիրելի Որդիս, ատոր մտիկ ըրէք՚:
7. Երբ յանկարծ ասդին անդին նայեցան, ուրիշ մէկը չտեսան, հապա միայն Յիսուսը` իրենց հետ:
8. Երբ լեռնէն վար կ’իջնէին, պատուիրեց անոնց որ տեսածնին մարդու չպատմեն, բայց միայն Որդին մարդո մեռելներէն յարութիւն առնելէն յետո:
9. Անոնք այն խօսքը պահեցին ու իրենց մէջ հարցուփորձ կ’ընէին թէ ՙՄեռելներէն յարութիւն առնել ինչ ըսել է՚:
1. Ինչո՞ւ տեցի ունեցավ այլակերպությունը
Ո՞վ է Հիսուսը /Մատթ. 16 գլուխ/
Մատթ 16:13 – …Մարդիկ ո՞վ կ’ըսէն թէ եմ ես Որդին մարդոյ:
Մատթ 16:14 – Անոնք ըսին. ՙՈմանք կ’ըսէն թէ Յովհաննէս Մկրտիչն ես, ուրիշներ` Եղիան, ուրիշներ ալ` Երեմիան կամ մարգարենէրէն մէկը:
Մատթ 16:15 -16 – 15. Ըսաւ անոնց. ՙՀապա դո՞ւք ինծի համար ո՞վ կ’ըսէք թէ եմ՚: 16. Սիմոն Պետորս պատասխան տուաւ ու ըսաւ. ՙԴուն ես Քրիստոսը, կենդանի Աստուծոյ Որդին՚:
Մարդկանց հետաքրքրում էր այն հարցը, թե ո՞վ է Հիսուս:
Մարկ. 8:27-29? - Յիսուս իր աշակերտներուն հետ մէկտեղ Փիլիպպոսի Կեսարիայի գիւղերը ելաւ ու ճամբուն մէջ հարցուց իր աշակերտներուն ու ըսաւ անոնց. ՙԻնծի համար մարդիկ ո՞վ կ’ըսն թե եմ՚: 28. Անոնք պատասխան տուին ու ըսին. ՙՈմանք` Յովհաննէս Մկրտիչը, ուրիշներ ալ` Մարգարէներէն մէկը, 29. Եւ ինք ըսաւ անոնց. ՙՀապա դո՞ւք ինծի համար ո՞վ կ’ըսէք թէ եմ՚: Պատասխան տուաւ Պետրոս ու ըսաւ. ՙԴուն ես Քրիստոսը՚:
Մատթ. 1:20 - ՙՅովսէփ, Դաւիթի որդի, մի վախնար Մարիամը իբր կին առնելէ, վասն զի անոր ներսիդին ծնածը Սուրբ Հոգիէն է՚:
Մատթ. 2:15 - Որպէս զի մարգարէին միջոցով Տէրոջմէն ըսուածը կատարուի, որ կ’ըսէ. ՙԵգիպտոսէն կանչեցի իմ որդիս՚:
Մատթ. 3:17 - Եւ ահա երկնքէն ձայն մը եկաւ որ կ’ըսէր. ՙԱսիկա է իմ սիրելի Որդիս, որուն հաւներ եմ՚:
Մատթ. 14:33 - Անոնք որ նաւուն մէջ էին, եկան երկրպագութիւն ըրին անոր ու ըսին. ՙԻրաւցնէ Աստուծոյ Որդին ես դուն՚:
2. Ի՞նչ է այլակերպությունը
- լատիներեն բառն է “transfiguratus”
- հունարեն նշանակում է` փոխված? - “transformed”
- անգլերեն` “metamorphosis” – ձևի փոփոխություն
Այլակերպության ժամանակ 3 կարևոր բան եղավ.
2.1.
ա/ Հիսուս փոխվեց արտաքնապես /Մարկ. 9:2/
2. Իր հանդերձները եղան փայլուն, խիստ ճերմակ, այնպէս որ երկրի վրայ թափիչ մը չէր կրնար այդպէս ճերմկցնել:
Ելից 24:16 - Տէրոջը փառքը Սինա լերան վրա հանգչեցաւ: Ամպը պատեց զանիկա վեց օր եւ եօթներորդ օրը Տէրը ամպին մէջէն կանչեց Մովսէսը:
2.2.
բ/ Մովսեսն ու Եղիան հայտնվեցին Հիսուսի հետ լեռան վրա /Մարկ. 9:4/
4. Ապա Պետրոս ըսաւ Յիսուսին. ՙՌաբբի, աղէկ է որ հոս կենանք ու երեք խրճիթ շինենք, մէկը` քեզի, մէկը` Մովսէսին ու մէկը` Եղիային՚:???
Մատթ. 5:17 - Մի կարծեք թէ ես եկա օրէնքը կամ մարգարէները աւրելու: Աւրելու չեկա, հապա` կատարելու:
2.3.
գ/ Հայր Աստվածն ինքն? խոսեց աշակերտների հետ Հիսուսի ով լինելու մասին
/Մարկ. 9:6/
6. Ամպ մը հովանի եղաւ անոնց վրայ ու ձայն մը եկաւ ամպէն` ըսելով. ՙԱտիկա է իմ սիրելի Որդիս, ատոր մտիկ ըրէք՚:
Այս ամենը Աստծո պատասխանի մի մասն էր այն հարցին, թե Ո՞վ է Հիսուս:
3. Ի՞նչ է այլակերպությունը այսօր մեզ համար
Հովհ. 14:6 - Յիսուս ըսաւ անոր. ՙԵս եմ ճամբան ու ճշմարտութիւնը եւ կեանքը. Մէկը Հօրը քով չի գար` եթէ ոչ ինծմով՚: