Ի՞նչ տեսավ կույրը
Ղուկաս 18:35-43 – 35 Օր մը երբ Ինք Երիքովի կը մօտենար, կոյր մը ճամբուն քով նստեր էր մուրալու: 36 Երբ լսեց բազմութեանը անցնիլը, հարցուց թէ ՙԻ՞նչ է այն՚: 37 Իրեն ըսին, թէ ՙՅիսուս Նազովրեցին կ’անցնի՚: 38 Ան ալ աղաղակեց ու ըսաւ. ՙՅիսո՜ւս, Որդի՜ Դաւթի, ողորմէ ինծի՚: 39 Անոնք որ առջեւէն կ’երթային, կը յանդիմանէին զանիկա, որպէս զի լռէ, բայց անիկա ալ աւելի կ’աղաղակէր. ՙՈրդի՜ Դաւթի, ողորմէ՜ ինծի՚: 40 Յիսուս կանգ առնելով` հրաման ըրաւ որ զանիկա իրեն բերեն ու երբ անիկա մօտեցաւ, հարցուց անոր ըսաւ. 41 ՙԻ՞նչ կուզես որ քեզի ընեմ՚: Անիկա ալ ըսաւ. ՙՏէր, կ’ուզեմ որ աչքերս բացուին՚: 42 Յիսուս ըսաւ անոր ՙԹող բացուին. քու հաւատքդ քեզ բժշկեց՚: 43 Եւ իսկոյն անոր ետեւէն կ’երթար եւ փառք կու տար Աստուծոյ:
Բոլոր ժողովուրդն ալ տեսնելով` Աստուած կը գովաբանէին:
Կարող է ֆիզիկական կուրություն չունես, բայց ես և դու կույր Բարդիմեոսի պես կարիք ունենք ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ:
1. Հավատքը այն է, որ լսում ու հավատում ես, նույնիսկ, երբ չես տեսնում
Բարդիմեոսը ոչ միայն կույր էր, այլ նաև մուրացիկ:
Այսօր շատ կույրեր հաջողակ կյանք են վարում, բայց Հիսուսի ժամանակ, նրանք չէին կարող աշխատել:
Բարդիմեոսը չէր տեսնում, բայց հավանական է, որ բոլոր կույրերի նման ուներ շատ զգայուն լսողություն:
- Բազմության աղմուկից հասկացավ, որ արտասովոր բան է կատարվում:
ՙԻ՞նչ է այն՚
Իրեն ըսին, թէ ՙՅիսուս Նազովրեցին կ’անցնի՚:
Բարդիմեոսն անկասկած լսել էր Հիսուս Նազովրեցու մասին:
Հնարավոր է լսել էր, թե ինչպես է Հիսուսը բժշկում
Չնայած Բարդիմեոսն այդ պահին Հիսուսին տեսնել չէր կարող, բայց հավատում էր իր լսածին:
Նա ոչ միայն հավատաց, որ Հիսուսին իր քաղաքում էր: Նա հավատաց, որ Հիսուսն իր կյանքը փոխելու զորություն ունի:
Ուստի 38 համարում նա աղաղակեց ու ըսաւ. ՙՅիսո՜ւս, Որդի՜ Դաւթի, ողորմէ ինծի՚:
Բ. Կորնթացիս 4:4 - Որոնց մէջ այս աշխարհի աստուածը անհաւատներուն մտքերը կուրցուց, որպէա զի Քրիստոսին ավետարանին փառքին լոյսը անոնց վրայ չծագի, որ է Աստուծոյ պատկերը:
Բ. Կորնթացիս 5:7- Վասն զի հաւատքով կը քալէնք ու ո՜չ թէ երեւոյթով:
2. Պիտի խուսափես մարդկանցից, ովքեր խանգարում են քո հոգևոր աճին
Բարդիմեոսը աղաղակեց ու կանչեց Հիսուսին, շրջապատի մարդիկ չասացին. ՙԱպրե՜ս, Հիսուսը կարող է օգնել քեզ, ավելի բարձրաձայն կանչի՜ր՚:
Օգնելու փոխարեն` առջևից գնացող մարդիկ, հանդիմանում էին նրան, որպեսզի լռի:
Կլինեն մարդիկ, որոնք կկշտամբեն և կհուսահատեցնեն քեզ:
Երբ սկսես լուրջ փնտրել Հիսուսին, ամբոխի ձայնը կփորձի ետ պահել քեզ:
39 Բայց անիկա ալ աւելի կ’աղաղակէր.
3. Հիսուսը երբեք զբաղված չէ կանգ առնելու և քեզ օգնելու համար
40 Յիսուս կանգ առնելով` հրաման ըրաւ որ զանիկա իրեն բերեն
Այսօր էլ Հիսուսն ամբոխի աղաղակի մեջ լսում է իրեն ուղղված մեկ ձայնը:
Եթե կանչես Նրան, Նա կկանգնի ու կպատասխանի քեզ:
4. Պետք է ընդունես կարիքդ, որ փոխվես
Մի՞թե Հիսուսը ՉԳԻՏԵՐ, որ Բարդիմեոսը կույր էր:
Հիսուսը նման հարց տվեց նաև Բեթհեզդայի անդամալույծին.ՙ Կ’ուզես առողջանալ՚, Հովհ. 5:6:
Բարդիմեոսը պարզ կյանքով էր ապրում:
Նա սովոր էր մուրալու:
Վերջիվերջո, ոմանք սիրում են այն ուշադրությունը, որ ստանում են սեփական տառապանքի հաշվին:
Անիկա ալ ըսաւ. ՙՏէր, կ’ուզեմ որ աչքերս բացուին՚:
5. Երբ տեսնես Հիսուսի երեսը ամենուր կհետևես Նրան