Home
ABOUT US
Pastor Levon Bardakjian
The Evangelical Church of Yerevan
Christian Business Committee
Christian Cultural Ministries International
AVEDIS TV
Contact US
ACTIVITIES
Telebroadcasting
Humanitarian AID
“AVEDIS” Choir
Shoe Box Ministry
Summer Camps
KNOWING THE SAVIOR
Learn the Word
Եղիսե մարգարեն օգնում է խեղճ որբևայրուն
 
 
 
Եղիսե մարգարեն ապրել է ն. Ք. 9-րդ դարում, եղել է Եղիա մարգարեի աշակերտը և գործել նրա ոգով։
Մովսեսից հետո նրան են վերագրվում ամենաշատ հրաշագործությունները։
Այդ հրաշագործությունների (թվով՝ 13) և մարգարեությունների մասին պատմվում է Հին Կտակարանի Թագավորաց Գ և Դ գրքերում։
Եղիա և Եղիսե մարգարեների ժամանակ Իսրայելում մեծ մարգարեներն իրենց շուրջ հավաքում էին Աստծո ծառաների խումբ, որոնք համարվում էին ՙմեծ մարգարեի որդիներ՚:
 
1. Աստված միշտ պատրաստ է օգնել նեղության մեջ գտնվող Իր զավակներին:

Դ. Թագ. 4:1 – Մարգարէներուն որդիներէն մէկուն կինը Եղիսէին աղաղակելով` ըսաւ. ՙՔու ծառադ` այրս մեռաւ: Դուն քու ծառայիդ աստուածավախ ըլլաը գիտես: Պարտատերը եկաւ, որպէս զի իմ երկու որդիներս իբր ծառայ իրեն առնէ՚:

ա. Մարգարեների որդիներից մեկը մահանում է:
Պարտատերը հալածում են նրա այրուն` սպառնալով նրա երկու որդիներին իբր ծառա առնել իրենց:

բ. Հուսահատ կինը աղաղակում էր Եղիսեին` ասելով. ՙՔու ծառադ` այրս մեռաւ՚…
Տիրոջ ծառան` Եղիսեն, Ատծո կողմից տրված լուծում ուներ այս կնոջ համար:

գ. Որբևայրուց անօգնական մարդ դժվար է պատկերացնել:
 
Դ. Բայց Նա Աստծուն է դիմում` նրա մարգարեի միջոցով, և Աստված ցույց է տալիս ելքը:
 
Սաղմոս 50:15 – Ու նեղութեան օրը ինծի կանչէ. Ես քեզի պիտի ազատեմ ու դուն զիս պիտի փառաւորես:

2. Քո ունեցածը բավարար է, որ Աստված գործի:

Դ. Թագ. 4:2 – Եղիսէ անոր ըսաւ. ՙՔեզի ի՞նչ ընեմ. ըսէ ինծի, տունը ի՞նչ ունիս՚: Ասիկա ըսաւ. ՙՔու աղախինդ տանը մէջ աման մը իւղէն զատ ուրիշ բան մը չունի:

Եթե մի աման յուղից զատ ուրիշ բան չունես, Աստված կշատացնի այն:

- Եթե բացի սափորում եղած մի բուռ ալյուրից և կուժի մեջ եղած մի քիչ յուղից զատ ուրիշ բան չունես, ապա Աստված այդքանով կհոգա քո կարիքները:
Այդպես եղավ երաշտի ժամանակ Եղիայի, այրի կնոջ ու նրա որդիների հետ։
Ալյուրը չպակասեց սափորում, և կուժի յուղը չնվազեց մինչև այն օրը, երբ Տերն անձրև տեղացրեց երկրի վրա։  Գ. Թագ 17:8-16

- Տղան ընդամենը հինգ նկանակ և երկու ձուկ ուներ:
Հիսուսն օրհնեց հացն ու ձուկը և 5000-ից ավելի մարդ կերակրեց: Մատթ. 14:13–21

- Տերն ասաց Մովսեսին. ՙԱյդ ի՞նչ է քո ձեռքին՚։ Մովսեսն ասաց. ՙԳաւազան՚։
Եվ Մովսեսի ձեռքի գավազանով, որով նա նշաններ էր անում, Աստված ազատեց իր ժողովրդին: Ելից 4-ից

- Սամփսոնը տապալված էշի մի ծնոտ գտա և դրանով հազար  փղշտացի սպանեց։ Դատ 15:15

3. Որպեսզի Աստված գործի` պետք է Նրան դատարկ ամաններով ապահովել:

Դ. Թագ. 4:3 – Եղիսէ անոր ըսաւ. ՙԳնա՜, դուրսէն քու բոլոր դրացիներէդ քեզի պարապ ամաններ ուզէ. քիչ մի՜ ուզեր:

ա. Տրամաբանող, բայց անհավատ մարդուն հիմարություն կթվա յուղ պահելու համար դատարկ ամաններ գտնելը, եթե յուղ չկա:

բ. Աղքատ որբևայրու համար իր բլոր դրացիներից դատարկ ամաններ ուզել, հավատքի մեծ փորձություն էր:

դ. Բայց կինը հավատք ուներ Աստծո և Նրա մարգարեի հանդեպ:

4. Հրաշքը տեղի է ունենում փակ դռների ետևում:

Դ. Թագ. 4:4-5 – 4. Եւ տունդ մտիր ու վրայէդ ու քու որդիներուդ վրայէն դուռը գոցէ եւ քու իւղդ այն բոլոր ամաններու մէջ պարպէ ու լեցուածը վերցուր: 5. Անիկա անոր քովէն գնաց ու իր վրայէն ու իր որդիներուն վրայէն դուռը գոցեց: Տղաքը ամանները անոր կը մօտեցնէին ու անիկա կը լեցնէր:

Մարկոս 5:40 – Ոմանք ծաղր կ’ընէին զանիկա. բայց ինք ամէնքը դուրս հանելով` իրեն հետ առաւ մանուկին հայրն ու մայրը եւ զանոնք որ իրեն հետ էին ու մտու հոն` ուր մանուկը պառկած էր:

Գործք 9:40 – Պետրոս ալ ամէնքը դուրս հանելով` ծունկի վրայ եկաւ ու աղօթք ըրաւ եւ դէպի մարմինը դառնալով` ըսաւ. ՙՏալիթա, ելիր, կայնէ՚:
 
5. Երբ ամանները լցվեցին, յուղն այլևս չհոսեց:

Դ. Թագ. 4:6 – Երբ այն ամանները լեցուեցան, իր որդիին ըսաւ. ՙԻնծի ուրիշ աման մօտեցուր՚: Տղան ըսաւ անոր. ՙՈւրիշ աման չկայ՚: Այն ատնէն ա՜լ իւղը չհոսեցաւ:

Կինը ստացավ այնքան յուղ, ինչքան որ դատարկ աման ուներ:

6. Ավելացած յուղով որբևայրին և նրա որդիները կարող էին ապրել:

Դ. Թագ. 4:7 – Կինը գնաց Աստուծոյ մարդուն պատմեց ու անիկա ըսաւ. ՙԳնա՜, իւղը ծախէ ու պարտքդ վճարէ՜ եւ աւելցածովը դուն ու քու որդիներդ ապրեցէ՜ք:

ա. Կինը կծախեր յուղը ու իր պարտք կվճարեր, ինչն առաջնային է քրիստոնյայի համար:

Մատթ. 5:23:24 – 23. Ուրեմն եթէ քու ընծադ սեղանին վրայ բերես ու հոն միտքդ գայ թէ քու եղբայրդ քեզի դէմ բան մը ունի, 24. Հոն ձգէ ընծադ սեղանին առջեւ, գնա առաջ եղբօրդ հետ հաշտուէ ու ետքը եկուր, որ քու ընծադ մատուցանես:

բ.  Աստծո բարությունն այնքան մեծ է, որ աղոթքին պատասխանելիս Աստված հաճախ քո խնդրածից ավելին է անում:

Եփես 3:20 – Ամէն ատեն ամէն բանի համար գոհութիւն տվէք Աստուծոյ ու Հօրը` մէր Տէր Յիսուս Քրիստոսին անունովը:

 


GNN © 2008, Privacy Policy
Celebrex Celebrex Myocardial Infarction new 2010 no deposit casino bonuses poker gambling web gambling health insurance exchange car cheap insurance car insurance quotes credit debt management payday loan low cost car insurance national insurance fast loans credit card debt debt relief plavix aspirin betting spread Casino Gambling Online online debt management albuterol ultram online low income mortgage loans adderall effects buy fioricet